Սամվել Շահրամանյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե, հարցաքննվում է որպես վկա
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
«Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցագրի, որը ես ստացել եմ փետրվարի 20-ին, ծանուցման մեջ նշված է, որ իրենք ստացել են իմ 2023 թվականի նոյեմբերի սկզբին ՀՀ դատախազին ուղղված գրությունը, որի մեջ ես խնդրել եմ սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները, ըստ որոնց Արցախի Հանրապետության որոշ պաշտոնյաների կողմից դրսևորվել են խախտումներ հիմնականում ֆինանսական ոլորտում, և ես խնդրել եմ այդ հաղորդումներն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկել համապատասխան քայլեր: Եվ այդ փաստերի ուսումնասիրության արդյունքում իրենց կողմից հարուցվել է քրեական վարույթ, և այդ շրջանակներում ինձ հրավիրել են որպես վկա»: