Օդեսա, արի տուն, և վերջ. Դմիտրի Մեդվեդև
Օդեսան ռուսական քաղաք է, որին Ռուսաստանի Դաշնությունը սպասում էր։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին, այդ թվում՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
«Օդեսայի մասին կարող եմ ուղղակի ասել՝ Օդեսա, արի տուն, և վերջ, մենք սպասում էինք Օդեսային Ռուսաստանի Դաշնությունում, նույնիսկ այս քաղաքի պատմության պատճառով, թե ինչպիսի մարդիկ են ապրում այնտեղ, ինչ լեզվով են խոսում: Սա մեր ռուսաստանյան, ռուսական քաղաքն է»,- նշել է Մեդվեդևը։
Նա անհեռատեսություն է անվանել «Կիևյան կլիկի» պահվածքը Օդեսայում հուշարձանների քանդման և այլ ռուսական մշակութային ժառանգության ոչնչացման համար։ «Այսպիսով նրանք պարզապես օտարում են մարդկանց մի մասին, նույնիսկ նրանց, ովքեր մինչև վերջերս հավատարիմ էին իրենց կառավարությանը: Դե, ընդհանուր առմամբ, սա հրեշավոր է թվում, քանի որ մենք խոսում ենք ամբողջ ռուսական մշակույթի և մեր ընդհանուր ճանապարհի դեմ հակադրվելու մասին»,- նշել է Մեդվեդևը։