Ժոզեպ Բորելը ՀՀ ԱԳՆ-ին տեղեկացրել է, որ ցանկանում է այցելել Հայաստան. ԵՄ դեսպան
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան. այս մասին այսօր ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Կարծում եմ` նրա ներկայությունը ողջունելի կլինի, այս մասին նա հայտնել է անցյալ շաբաթ՝ ԱԳՆ-ին»,- ասաց նա։