Ազատություն քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանին, Մամիկոն Ասլանյանին, Նարեկ Մալյանին
168․am-ը գրում է․ Այսօր Երևանի տարբեր վարչական շրջաններում ավտոբուսները շրջում էին քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Մամիկոն Ասլանյանի և Նարեկ Մալյանի լուսանկարներով։
Քաղաքի տարբեր վայրերում հնարավոր էր հանդիպել նման լուսանկարներով ավտոբուսների։ Քաղաքացիներն անտարբեր չէին անցնում, բոլորի ուշադրությունը գրավում էին այդ մեծ լուսանկարները, որոնց բոլորն արդեն ճանաչում են որպես քաղբանտարկյալների։