Ես համամիտ չեմ Բաքվի կողմից հնչեցված մեղադրանքներին, թե զենքի մատակարարմամբ՝ Փարիզը կրակի վրա յուղ է լցնում․ Փաշինյան
Բաքուն այսօրվա Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան»: Այս մասին France 24-ի եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ թե խաղաղության պայմանագիր է ցանկանում, որը հիմնված է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ավելի շուտ Հայաստանի նոր տարածքներ գրավել:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի կողմից մեր երկրին տրամադրվող ռազմական օգնությանը, Փաշինյանը համաձայն չէ Բաքվի կողմից հնչեցված մեղադրանքներին, ըստ որոնց` Փարիզը կրակի վրա յուղ է լցնում, և ընդգծում է, որ Ադրբեջանն իր հերթին «միլիարդավոր եվրոներ» է ծախսում սեփական սպառազինության համար։