Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին «սառեցված» է․ Փաշինյան
Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է։ Այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մեր կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ ՀԱՊԿ-ում «գերակայում է Մոսկվան»։