Երևանից ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման մասին հայտարարություններ չի ստացել․ ՀԱՊԿ-ի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել անդամակցության սառեցման մասին։ Ռիա նովոստիին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից։
«Ներկա պահին ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման մասին հայտարարություններ չի ստացել։ Իսկ ինչ վերաբերում է մասնակցությունը սառեցնելու թեզին, ապա, ըստ ամենայնի, խոսքը Հայաստանի Հանրապետության՝ մի շարք միջոցառումների չմասնակցելու մասին է, որոնք վերջին շրջանում անցկացնում է կազմակերպությունը»,- ասել են ՀԱՊԿ քարտուղարությունում։
Հիշեցնենք, որ France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):