Ֆրանսիայի հետ ստորագրվել ենք փաստաթղթեր, որոնք նոր հիմք են դնելու համագործակցությանը․ Պապիկյան
Ֆրանսիայի ԶՈւ նախարարի այցն ակներև վկայությունն է այն բանի, որ թեև ՀՀ-ի ու Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության գործնական փուլը երկու տարին չի բոլորել, մեր համատեղ ջանքերի շնորհիվ այն արդեն համակարգային ու հեռահար բնույթ ունի։ Այս մասին Հայաստանի և Ֆրանսիայի ՊՆ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշեց, որ համագործակցության օրակարգն ընդգրկում է ԶՈւ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները։
«Հատկապես պետք է ընդգծեմ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համակողմանի խորհրդատվական աջակցությունը, ռազմական կրթության ոլորտը, լայն թափով զարգացող վարժանքների ուղղությունը։ Երկկողմ համագործակցությունը այս տարվանից դրվելու է հստակ պլանավորման հիմքի վրա և զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով»,- ասաց նա։
Պապիկյանը նշեց, որ Լըկորնյուի հետ անդրադարձել են տարածաշրջանային ու անվտանգային հարցերին։
«Կարևորեցինք տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը և Հայաստանի՝ որպես ազատ, ինքնիշխան և ժողովրդավար երկրի կայուն զարգացումը։
Քննարկումների արդյունքում գոհունակությամբ փաստեցինք նախկին պայմանավորվածությունների ու ծրագրերի կատարման ընթացքը, ձևավորեցինք առաջիկա անելիքների հարուստ օրակարգը»,- ասաց Սուրեն Պապիկյանը։
Նա նշեց նաև, որ ստորագրվել է փաստաթղթերը, որոնք նոր հիմք են դնելու այդ օրակարգի զարգացմանը։