«Բաստիոն» զրահամեքենաների խմբաքանակը ևս շուտով Հայաստանում կլինի․ Ֆրանսիայի ԶՈւ նախարար
ՀՀ ՊՆ նախարարի հետ համետեղ ասուլիսում Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյունը նշեց, որ չի մանրամսնի, թե կոնկրետ ինչ սարքավորումներ են գալու Հայաստան, բայց ընդգծեց, որ դրանք բոլորն էլ պաշտպանական նշանակության են։
Նա նշեց, որ տարածաշրջանում առաջնահերթ է և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանվածությունը:
««Բաստիոն» զրահամեքենաների խմբաքանակը ևս շուտով Հայաստանում կլինի։ Եթե Հայաստանը կարճ, միջին և այլ հեռահարության ՀՕՊ հրթիռների կարիք ունենա, ապա դրանք ևս կտրամադրվեն Հայաստանին»,- նշեց նա։
Ֆրանսիայի ԶՈւ նախարարը նաև ասաց, որ որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին՝ իր պաշտպանության ունակություններն ուժեղացնելու համար։