ԱԺ պատգամավորներ կմեկնեն Մոսկվա` ՌԴ նախագահի ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովն ու Միքայել Թումասյանը կգործուղվեն Մոսկվա։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Պատգամավորները Մոսկվա կմեկնեն Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար։
Նրանք ՌԴ-ում կլինեն մարտի 14-18-ը։