Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

638,444.4 հազար դրամ կուղղվի մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծմանը և կառուցմանը

Կառավարության որոշմամբ, նախատեսվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարել վերաբաշխում 638,444.4 հազար դրամ գումարի չափով՝ գումարն ուղղելով մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծմանը և կառուցմանը: Բացի այդ, որոշմամբ նախատեսվում է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցել թվով 23 դպրոցի և 11 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները: Վերոնշյալ նպատակով որոշմամբ նվազեցվում են 2024 թվականի պետական բյուջեի 1236 ծրագրի 32002 միջոցառմամբ նախատեսված և օբյեկտներով չբաշխված գումարները: Որոշմամբ գումար կհատկացվի թվով 5 մանկապարտեզի, թվով 2 մարզադպրոցի, ինչպես նաև թվով 10 «Վորքաութ» տեսակի մարզահրապարակի նախագծման, կառուցման և վերակառուցման համար: Որոշմամբ կկատարվի նաև վերաբաշխում 300 դպրոցի ծրագրի կատարողների միջև: Արդյունքում կապահովվեն կրթական և մարզական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ։

Անդրադառնալով վերոնշյալ որոշմանը, վարչապետը բոլորի ուշադրությունը հրավիրել է «Վորքաութ» կոչվող նախագծի իրականացմանը։ «Մենք նկատեցինք, որ աշխարհում շատ մեծ թափով զարգանում և տարածվում է, այսպես կոչված, «Սթրիթ վորքաութ» տեսակի մարզման ձևը, որն, ըստ էության, մարզումային համակարգ է, որը գործում է ոչ թէ ֆիթնես կենտրոններում և մարզասրահներում, այլ ուղղակի փողոցներում։ Իրականում դա ավելի ու ավելի պոպուլյար դարձող մարզաձև է ամբողջ աշխարհում։ Այստեղ մենք խոսել ենք տարբեր ֆորմատներով և որոշում ենք կայացրել, որ դա պետք է անենք, որովհետև մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ նաև փողոցներում նման ենթակառուցվածքների գոյությունը լավ միջոց է պատանիներին, երիտասարդներին, այսպես ասած, քրեածին հակումներից, դրսևորումներից հետ պահելու և նրանց էներգիան այլ ուղղությամբ զարգացնելու համար»,-նշել է կառավարության ղեկավարը։

Նրա խոսքով, այստեղ մտահոգության առարկա կարող է լինել այն, որ բնակավայրերում այդ ենթակառուցվածքները կստեղծվեն, սակայն պոտենցիալ շահառուների կողմից չեն կիրառվի։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, անհրաժեշտ են մեխանիզմներ, որպեսզի համոզվածություն լինի, որ մարդիկ դա օգտագործում են: Վարչապետը հանձնարարել է Հայաստանում գործող այդ մարզաձևի ֆեդերացիա հետ քննարկել, որպեսզի նրանք գնան և ներկայացնեն մարզաձևը: Կառավարության ղեկավարի խոսքով, չնայած գործիքները կան, սակայն ամեն մի գործիք իր համար վարժությունների որոշակի համախումբ ունի, և պրոֆեսիոնալ աջակցությունը չի խանգարի։

Հաջորդիվ՝ վարչապետը ներկայացրել է «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների բաշխվածությունը, ըստ որի այն կլինի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 18/5 հասցեում, Նադարյան փողոցի 3/4 հասցեում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սայաթ-Նովա 1 շենքերի թիվ 4 դպրոցի և թիվ 3 դպրոցի բակերում գտնվող տարածքներում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ս. Շահումյանի փողոցի թիվ 1 շենքի, Ջերմուկի կրթահամալիրի բակերում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մանուկյան փողոցի 1-ին նրբ. թիվ 2 և 3 շենքերի, Թումանյան փողոցի թիվ 18, Շահումյան փողոցի թիվ 15 և 19 շենքերի բակերում գտնվող տարածքներում: Վերոնշյալ ծրագրով նաև նախատեսվում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի մանկապարտեզի նախագծում, Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի մանկապարտեզի նախագծում, Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ բնակավայրի մանկապարտեզի նախագծում, Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրի մանկապարտեզի կառուցում, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզի վերակառուցում և Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մարզադպրոցի նախագծում, Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի մարզադպրոցի կառուցում: