Իմ տեղեկություններով` Փաշինյանը Սահմանադրության մեջ ներառելու է արտաբլոկային փիլիսոփայություն, այսինքն` ՀՀ-ին արգելվելու է անդամակցել որևէ ռազմաքաղաքական դաշինքի. Մամիջանյան
Իմ տեղեկություններով` եթե Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ տանի սահմանադրական փոփոխությունների գործընթացը, ապա բացի այն ամենից ինչը հիմա քննարկվում է քաղաքական դաշտում, նաև, իմ տեղեկություններով (եթե այդպես չէ` թող հեքեն), ինքը Սահմանադրության մեջ ներառելու է արտաբլոկային փիլիսոփայություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբացության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Այսինքն`սահմանադրական մակարդակումՀայաստանի Հանրապետությանն արգելվելու է անդամակցել որևէ ռազմաքաղաքական դաշինքների։ Այլ կերպ ասած՝ ոչ միայն կորսվելու են, ջարդվելու են գործող անվտանգային երաշխիքները, այլ նաև սահմանադրորեն ֆիքսվելու է դրանց նոր տարբերակների կերտման հնարավորությունը, թեպետ դրա քաղաքական, աշխարհաքաղաքական կապիտալը, ոչ էլ մտավոր ունակությունները գործող վարչակազմը չունի»,- ասաց Մամիջանյանը:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի` Փաշինյանի տրամաբանությունը շատ պարզ է` նա ամբողջ աշխարհում, կարևոր չէ, թե որ քաղաքում, բանակցում է իր աթոռի պահպանության մասին։
«Որ ուժը կտա իր աթոռի պահպանության երաշխիքներ, դրա թելադրած ամբողջ շարադրությունն էլ կներառի պայմանագրում, որը կհամընկնի Ադրբեջանի ուլտիմատումների հետ»,- ընդգծեց Մամիջանյանը։