Առաջ նոր պատերազմները կանխվում էին անհամաչափ պատասխաններով Ադրբեջանին, հիմա՝ ՊՆ-ն մեղավոր է ճանաչում հայ զինվորին․ Մամիջանյան
Նոր պատերազմի հավանականությունը Հայաստանի Հանրապետության պարագայում միշտ եղել է բարձր, պարզապես առաջ այդ նոր պատերազմները կանխվում էին անհամաչափ պատասխաններով ագրեսոր կողմին՝ Ադրբեջանին, իսկ հիմա ՀՀ Պաշտպանության նախարարությունը մեղավոր է ճանաչում հայ զինվորին։ Ա՛յ, դա է փոխել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Այնպես որ, ոչ թե վտանգի առկայությունն է փոփոխվել, վտաբնգի առկայությունը միշտ նույնն է եղել դրա հակակզդելու կազմակերպիչներն են փոխվել՝ դարձել են անատամ մարդիկ, ովքեր բացառապես իրենց իշխանությնոը պահպանելու մասին են մտածում, ոչ թե հայրենիքը պահպանելու»։