«Չոր նավահանգստի» հայեցակարգի հեղինակը Հայաստանում է, ուսանողների հետ է հանդիպել
«Շիրակի լոգիստիկ կենտրոնի՝ «չոր նավահանգստի» կառուցման հայեցակարգի հեղինակ Շառլ Մալասը Հայաստանի պետական տնտեսագիտական և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարաններում մասնագիտացված կուրսերի ուսանողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է լոգիստիկայի զարգացման ոլորտում Հայաստանի նոր հնարավորությունները։ Հայտնում են Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից․
Հանդիպումների ընթացքում Շառլ Մալասը անդրադարձել է նախագծի իրականացման համար նախաձեռնվող քայլերին ու ակնկալվող արդյունքներին և ընդգծել այդ նախաձեռնության իրականացման կարևորությունը Հայաստանի տնտեսության հետագա զարգացման տեսանկյունից»։