Թուրք պատգամավորը Հայաստանի հետ սահմանի բացումը կապել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջի հետ
Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ չեն լուծվել Բաքվի և Երևանի միջև առկա բոլոր խնդիրները։ Այդ մասին հայտարարել է թուրք պատգամավոր Շամիլ Արումը՝ նշելով, թե Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, «վերանայի» Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ իր տարածքային «պահանջները»․
«Այլապես նման պետության հետ խաղաղության հասնել անհնար կլինի», - նշել է նա: