Էքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ
Հասարակություն

Ով մատնացույց է անում առկա վտանգները, նրան պիտակավորվում են․ Սահակյանը մանրամասներ է հայտնում վեճից

Քաղաքագետ Սուրեն Սահակյանը պարզաբանում է տարածել իր և քաղաքագետ Արեգ Քոչինյանի վեճի մասին.

«Ուզում եմ մի փոքր պարզաբանել արդեն հայտնի հեռուստաբանավեճից հետո տեղի ունեցածը։ Էն ինչ տեղի ա ունեցել բանավեճի ընթացքում, հասանելի ա բոլորին։ Չնայած իմ բոլոր ջանքերին, դաստիարակությունս թույլ չտվեց իջնել օպոնենտի մակարդակի և հեռուստատեսային ժանրի կանոններին համապատասխան պատասխանել նրան։ Ըստ իս, հեռուստաբանավեճի տեսագրման ընթացքում իմ խոսքը քաղաքական ա։

Տեսախցիկներն անջատելուց հետո մյուս բանախոսը իրեն թույլ տվեց խոսույթ, որ ես երբեք թույլ չեմ տվել իմ նկատմամբ, ինչը մանրամասն պարզաբանման կարիք ուներ։ Արդեն շենքից դուրս գալուց հետո փորձել եմ ներկայացնել իմ հետ հարաբերվելու թույլատրելի սահմանները, ինչին ստացել եմ է՛լ ավելի անթույլատրելի պատասխան։ Սրա հետևանքը եղել ա էն, որ րոպեներ անց բանախոսը ահազանգել ա ոստիկանություն՝ իր նկատմամբ ֆիզիկական ներգործության բողոքով։ Մինչ ոստիկանության ժամանելը կրկին առաջարկել եմ մեր անձնական և քաղաքական տարաձայնությունները իրավապահ համակարգի քննության առարկա չդարձնել, ինչին մերժում եմ ստացել։

Ժամանած ոստիկանները մեզ ուղեկցել են ոստիկանության բաժին։ Դրանից հետո գործել եմ համաձայն իրավական պրոցեդուրաների, խղճիս և իմ խնդրանքով աջակցություն ցուցաբերած փաստաբանիս հորդորների։ Հարուցվել ա քրեական գործ, որը քննության փուլում ա։

Արժեքների մասին․ Իմ ամբողջ քաղաքական ճանապարհի ընթացքում պնդել եմ ու շարունակում եմ պնդել, որ բռնությունը քաղաքական հարցեր լուծելու միջոց չէ, բայցև կարծում եմ՝ հանրային խոսքի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը ավելի մեծ խնդիրներ ա առաջացնում հանրային հարաբերություններում։

Դրանք պետք ա զուգահեռ գործող սկզբունքներ լինեն և անպայմանորեն հակակշռեն միմյանց։ Հենց էդ հավասարակշռության խախտման հետևանքներով են պայմանավորված մեր ներքաղաքական խնդիրների պատկառելի մասը։

Հարցի քաղաքական ասպեկտը․ Պատերազմից հետո 3 տարուց ավելի «քաղաքական» ու «փորձագիտական» որոշակի շերտ մոլորեցնում ա հանրությանը, թե վարվող քաղաքականությունը կարող ա հարատև խաղաղության հանգեցնել, թե էսօր-վաղը-մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագիր կկնքվի, իսկ ով մատնացույց ա անում էդ քաղաքականության ակնհայտ վտանգները, նրանց կողմից պիտակավորվում են որպես «պատերազմի հրձիգներ», «ռևանշիստներ» կամ այլ պիտակներով։

Առանց «փորձագիտական» էդ շերտի ակտիվ աջակցության, կառավարող ուժը չէր կարող իրականացնել պատերազմի և, ի վերջո, Հայաստանի չգոյությանը հանգեցնող վերոնշյալ քաղաքականությունը։ Նրանք են, որ «փափուկ բարձ» էին դնում հանրության գլխի տակ, մի մասը հավատացնում, որ շուտով Եվրոպայի աջակցությամբ ենք վերականգնելու խախտված բալանսը, մյուս մասը՝ Ռուսաստանի աջակցությամբ, ինչով մղում են հանրության անգործությանն ու փորձում համոզել, որ խնդիրներն առանց քաղաքացիների մասնակցության, մի հրաշքով կլուծվեն։ Դա հանգեցրել ա վիճակի, երբ արդեն վարչապետի մակարդակով հայտարարվում ա, որ չնայած մեր բոլոր զիջումներին, պատերազմը շատ հնարավոր ա։ ԵՎ կարծում եմ՝ վաղուց եկել ա պոլիտկոռեկտությունը մի կողմ դնելու ու իրերն իրենց անունով կոչելու ժամանակը»։