Վրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Կարդացեք Պատկանյան, գուցե հասկանաք՝ կապ ունե՞ք երկրի ու ժողովրդի հետ.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր երկրի արվեստի, մշակույթի, գրականության ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ այս օրհասական ժամանակներում իրենց այնպես են «պահում» կամ դրսևորում, որ կողմնակի դիտորդին կարող է թվալ, թե նրանք ոչ մի կապ ու առնչություն չունեն Հայաստանի, հայ ժողովրդի, երկրի ու հասարակության հետ, այն ամենի հետ, ինչ կատարվում է: Հասկանալի է, որ ասվածն անխտիր բոլորին չի վերաբերում, բայց, ցավոք, կարող է վերաբերել շատերին: Չէինք ցանկանա առանձին 1 օրինակի վրա կենտրոնանալ, մանավանդ, որ օրինակների պակասություն չկա:

Ըստ որում, թե՛ «անվանի հայտնիների» շարքից, թե՛ ոչ այնքան հայտնի կամ նոր-նոր հայտնիության ուղի հարթողների շարքում: Բայց օրինակները, ցավոք, հաճախ խոսում են օրինաչափությունների մասին: Խնդրեմ, օրերս տեղի է ունեցել «Երևան պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի» համերգը, որին ներկա են գտնվել նաև Նիկոլ Փաշինյանն ու օրվա իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իսկ համերգը վարել է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, որը նաև պարգևատրվել է «Արգիշտի 1-ին» հուշամեդալով: Հարցը մեդալը չէ: Թոփչյանը նաև Նիկոլ Փաշինյանին դիմել է «մեծարգո պարոն վարչապետ»-ով: Ոլորտին ծանոթ մարդիկ հարկավ տեղյակ են, որ նույն Թոփչյանը իրեն «նախկինների» ժամանակ էլ վատ չի զգացել, չգնահատված չի եղել, ի դեպ, շատ մեղմ ասած:

Բայց նույնիսկ դա չէ հարցը: Հարցն անգամ հենց Թոփչյանը չէ: Եվ հարցը նույնիսկ իշխանությունը չէ: Լավ, Արցախի գլխին բերած աղետից հետո, Հայաստանը անդունդի եզրին հասցնելուց հետո ինչպե՞ս կարող է մտավորական մարդը նրան «մեծարգո» անվանել: Ո՞նց, էլի: Այն, որ քպական պաշտոնավորները այդպես դիմում են Նիկոլ Փաշինյանին, հասկանալի է. նրանք չունեն խիղճ, ամոթ, հայրենիք: Նրանք ուղղակի կորցնելու բան ունեն: Իսկ դո՞ւք… Գուցե Պատկանյա՞ն կարդաք, ինչպես էլ չլինի՝ գրագետ մարդիկ եք: Այդպիսի մի գործ ունի Պատկանյանը, կոչվում է «Հայերուս թուքը»:

Գուցե դրանից հետո մի հարցի կարողանաք պատասխանել՝ Հայաստան աշխարհը միայն «Եռաբլուրվածների՞նն» է, ձեր սիրտը չի՞ ցավում մեր երկրի, մեր հայրենիքի համար, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն տանում է կործանման: Լավ, արդեն քանի տարի, հատկապես աղետաբեր պատերազմից հետո որևէ անգամ նույն պարոն Թոփչյանի, նման այլ մտավորականների ծպտունը դուրս եկե՞լ է, ասե՞լ են՝ այս ի՞նչ եք անում իմ երկրի հետ: Իսկ գուցե նրանց խոսքը, միավորված այլ՝ իրական մտավորականների խոսքին, իրապես հայրենասեր ու հայրենատեր մարդկանց խոսքին, ինչ-որ բան փոխե՞ր: Թե բա՝ «մեդալ», թե բա՝ «մեծարգո»...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: