Ամեն ինչ արվել է ու արվում է, որ պատերազմի վտանգ չլինի. Ալեն Սիմոնյան
Բոլոր գործողությունները պետք է լինեն հայելային և պահանջ ներկայացնելը ճիշտ հռետորաբանություն չէ։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանը կատարելո՞ւ է բոլոր պահանջները, որոնց մասին Ալիևը հայտարարում է։
Ինչ վերաբերվում է պատերազմի վերսկսման ռիսկին, ապա Ալեն Սիմոնյանը կարծում է, որ պատերազմ կանխատեսելն անշնորհակալ գործ է։
«Մեր կողմից ամեն ինչ արվել է ու արվում է, որ նման վտանգ չլինի», -ասաց նա։