Արտահերթ ընտրություններն անթույլատրելի են. ՔՊ–ն դեռ անելիքներ ունի. Ալեն Սիմոնյան
Հայաստանում արտահերթ ընտրություններն անթույլատրելի են, դա պատասխանատվությունից փախչել է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հայաստանի քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են»,- ասաց Սիմոնյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ ՔՊ օրակարգում նման հարց չի քննարկվել ու չի քննարկվում։
«Մենք առաքելություն ունենք՝ Հայաստան ու տարածաշրջան խաղաղություն բերելն է, դրանից հետո կգա ընտրությունների ժամանակը, մենք կներկայացնենք մեր տեսլականը, ընդդիմադիրներն՝ իրենց, ու Հայաստանի ժողովուրդը կրկին կգնա ազատ, արդար ընտրությունների ու կընտրի այն իշխանությանը, որին ճիշտ կգտնի»,- հայտարարեց ԱԺ նախագահը։