NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Կես կիլոգրամ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ անչափահասի ներգրավմամբ․ մեղադրանքներ են ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակիչ, երկու եղբայրների և Արարատի մարզի անչափահաս բնակչի կողմից ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքի մի շարք հանգամանքներ։

ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական և վարույթային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ  եղբայրները իրենց մտերիմ, 17–ամյա պատանու հետ ձեռք բերելով իրացնելու նպատակով ապօրինի թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվելու շուրջ նախնական պայմանավորվածություն, 2024թ. փետրվարի 21-ին եղբայրներից մեկի վարած «OPEL VECTRA 1.8» մակնիշի ավտոմեքենայով ժամանել են Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրի տարածք։ Անչափահաս մտերիմի հետ համապատասխան տեղորոշման հավելվածի օգտագործմամբ, նրանք փնտրել և գտել են քննությամբ դեռևս պարզման ենթակա անձի կողմից նախապես տրամադրված՝ փաթեթավորված թմրամիջոցի գտնվելու կոնկրետ կոորդինատը։ Հայտնաբերելով այն՝ 17–ամյա պատանին վերցրել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 500 գրամ քաշով թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով փաթեթը, մոտեցրել ավտոմեքենային, իսկ եղբայրներից մեկն այն ամրացրել է ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ։ Այնուհետև նույն մեքենայով, երիտասարդները ուղևորվել են դեպի Երևան։ Սակայն ճանապարհին, նույն օրը` ժամը 13։00-ին, հետաքննության մարմնի աշխատակիցների կողմից օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության և պարեկային ծառայության ծառայողների հետ, Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Արենի բնակավայրի տարածքում նրանք հայտնաբերվել են, ձերբակալվել և տեղափոխվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին։ Իսկ հիշյալ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախաքննության ընթացքում կատարված ավտոմեքենայի խուզարկությամբ վերը նշված փաթեթը հայտնաբերվել և վերցվել է:

Նշանակված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված փաթեթում առկա 500 գրամ քաշով սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածը եղել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետով։ Եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 17–ամյա անչափահասի նկատմամբ՝ այլընտրանքային համակցված խափանման միջոցներ՝ գրավ, դաստիարակչական հսկողության հանձնել և չբացակայելու արգելք։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը, իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: