Արցախի նախկին պետնախարարը Բաքվին մեղադրել է Խոջալուի դեպքերի շուրջ կեղծիք տարածելու մեջ և պահանջել միջազգային հետաքննություն
Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է ստեր և մանիպուլյացիաներ տարածել Իվանյան-Ակնա (Խոջալու-Աղդամ) ողբերգության շուրջ՝ այն օգտագործելու իր ներքին ու արտաքին մանիպուլյացիաների համար։
«Երկու կողմերի բոլոր իրադարձությունների կամ պնդումների օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ է ճշմարտության միջազգային հանձնաժողով կամ նույնիսկ տրիբունալ»,- գրել է Արտակ Բեգլարյանը տելեգրամյան իր ալիքում։