Վրաստանում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն, Ժաննա Անդրեասյանը կգործուղվի ԹբիլիսիԹուրքիայի նախագահի աշխատակազմից Իսրայելին մեղադրել են «կեղծավորության» մեջՔաղաքական հայացքների համար անվստահության հիմքով ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից. Հայաստան ՀակոբյանՔաղաքական հաշվարկ․ Իսրայելն ընտրել է չափված քայլԱրտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «Լույս» հիմնադրամԻրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՌուսական բանակը հարվածներ է հասցրել Դնեպրոպետրովսկին և Չեռնիգովին. կան զոհեր և վիրավորներ
Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Մեքենայի հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանից էին, դուրս էին եկել ԵԿՄ-ից, գնում էին զորամաս հարազատին տեսակցության (տեսանյութ)Կասեցվել է «Արարատյան» կաթնամթերքի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀրդեհ՝ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլԲոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն. Մեսրոպ ԱռաքելյանՀայոց ցեղասպանության ճանաչումը չի ազատում Իսրայելին արցախահայության դեմ հանցագործություններին առնչություն ունենալու պատասխանատվությունից. ՀՅԴ Հայ ԴատԻսրայելը շարունակում է հարվածներ հասցնել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանովԱննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԵրբ ես գնամ այնտեղ շրջայցի՝ հանկարծ այնտեղ նոր բնակիչներ չունենանք․ էդ բնակարանները ո՛չ պատ պետք է ունենան, ո՛չ դուռ պետք է ունենան, ո՛չ էլ պատուհան. ԱվինյանԵվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1․300 մարդԿասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՄանդատներ վերցնել-չվերացնելու հարցին անդրադարձ կկատարենք միայն ՍԴ որոշումից հետո. ՎարդևանյանՔաղաքի մուտքերի մոտ պետք է լինեն ավտոկայանատեղիներ, որտեղ մարդիկ թողնելու են իրենց մեքենաներն ու շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով. ԱվինյանԱդրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյունը ճանաչելու մասին որոշումըԵթե ասֆալտի մասով հարց ունեցանք, էլի գումար չենք տալու. Տիգրան ԱվինյանՆախկին փոխնախարարը պատգամավորական մանդատից կհրաժարվի. ովքե՞ր չեն ուզում ԱԺ գնալՊակիստանը հարվածեր է հասցրել Աֆղանստանին. կան զոհերԱվտոմեքենայում հայտնաբերվել է նաև 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինՈրոշ անձանց ավտոմեքենաների դիմային անիվների ամրացման բոլտերը, անհայտ հանգամանքներում, թուլացվում են և նույնիսկ պակասում են․ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հրավիրում է իրավապահների ուշադրությունըՈւժգին երկրաշարժ Չինաստանում. կան տասնյակ վիրավորներՋրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինըԵրևի նաև կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման և այդ մասին հայտարարություններ չանել. ԱբրահամյանԻսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ է. Թուրքիայի ԱԳՆ
Առեղծվածային ու ողբերգական դեպք` Արարատի մարզում. մեքենայում 3 մարդու կիսամոխրացած մարմին են հայտնաբերել
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջանում և 9 մարզումՀունաստանի կենտրոնական հատվածում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ ներգրավվել է ավելի քան 50 հրշեջԻրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է անում հեռու մնալ ԱՄՆ-ից Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական գերիներ են փոխանակելՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոնՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ ՍուրենյանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1430-իԻսրայելի ՊԲ-ն պատրաստվում է երկարատև մնալ Լիբանանի անվտանգnւթյան գոտում․ ԿացՔաջարանի թունելի շինարարարության մեկնարկին ներկա է եղել Իրանի փոխնախագահը. այն կտեւի 6 տարիՍերբիայի նախագահը հրաժարական կտա առաջիկա շաբաթներինԿրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունըԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն էԳՇ պետը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանըԳեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենԲռնությանը ԱՄՆ-ը պատասխանելու է բռնությամբ․ Վենս6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումՆոր համաձայնագրով Իսրայելը փուլ առ փուլ դուրս կբերի իր զորքերը Լիբանանից
Հասարակություն

Գրիգոր Մինասյանն ընդունել է Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ԳԴՀ-ում Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը: Հայտնել է ՀՀ արդարադատության նախարարությունը։

Գրիգոր Մինասյանը ողջունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներին և ՀՀ-ում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպին։

Նախարարը բարձր է գնահատել իրավական ոլորտում ԳԴՀ հետ սերտ համագործակցությունը, որը մասնավորապես իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերի միջոցով։

Գրիգոր Մինասյանը գործընկերներին տեղեկացրել է նոր Սահմանադրության նախագծման աշխատանքների մասին՝ կարևորելով գերմանական փորձառությունն այս ոլորտում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին։ Կողմերը մասնավորապես քննարկել են բարեփոխումների օրակարգի և ժողովրդավարական ինստիտուտների կայացման հանրային ընկալմանն առնչվող հարցերը։ Այս առումով Գրիգոր Մինասյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման և հակազդման իրավական ու ինստիտուցիոնալ հենքը՝ անդրադառնալով եռաստիճան դատական համակարգին, հակակոռուպցիոն կոմիտեի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների և գործունեության շրջանակին։ Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ 2023 թվականին ընդունվել է 2023-2026թթ. Հակակառոպուպցիոն նոր ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, որը մշակվել է շահագրգիռ բոլոր կողմերի, ներառյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ ներգրավմամբ։

Քննարկվել են նաև գերմանական մոդելի վրա հիմնված նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման աշխատանքները։

Բունդեսթագի Գործընկերները հետաքրքրվել են նաև Հայաստանում կալանքի ինստիտուտի և դրա կարգավորումների մանրամասներով, ինչպես նաև խափանման նոր միջոցների՝ մասնավորապես տնային կալանքի ու վարչական հսկողության կիրառման ինստիտուտներով։ Այս համատեքստում նախարարը, ներկայացնելով գործող օրենսդրական դաշտը, կարևորել է այլընտրանքային խափանման միջոցների կիրառման պրակտիկան՝ նշելով, որ արդեն իսկ շուրջ 700 անձի նկատմամբ կիրառվում են տնային կալանք կամ վարչական հսկողություն խափանման միջոցները։

Կողմերը քննարկել են նաև դատական համայնքի գործունեության արդյունավետության բարձրացման և թվայնացման օրակարգերը։ Նախարարն անդրադարձել է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ արդարադատության համակարգում մշակված և մշակվող տասից ավելի էլեկտրոնային հարթակներին, այդ թվում 2024 թվականի փետրվարի 1-ից լիովին թվայնացված քաղաքացիական դատավարության, թվայնացված պրտադիր հաշտարարման և վճարման կարգադրությունների մեխանիզմներին։

Տիկին Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը շնորհակալություն է հայտնել հանդիպման և մանրամասն ներկայացված տեղեկատվության համար։ Նա բարձր է գնահատել Հայաստանում, որպես զարգացող ժողովրդավարություն ունեցող երկրում, Արդարադատության նախարարության նախաձեռնած բարեփոխումները և վերջինիս դերակատարումը՝ որպես քաղաքացիների համար իրենց իրավունքներն իրացնելու առաջնային գերատեսչության։

Վինկելմայեր-Բեքերն ընդգծել է, որ Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների և արդիականացման նախագծերը՝ մասնավորապես արդարադատության համակարգի թվայնացման ծրագրերը, կարող են նույնիսկ օրինակելի լինել եվրոպական շատ երկրների համար։

Ամփոփելով քննարկումը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկելու ԳԴՀ Բունդեսթագի և ՀՀ արդարադատության նախարարության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները և շարունակելու ըստ անհրաժեշտության տեղեկատվության փոխանակությունը։