Դատախազի հետ հանդիպմանը կարևորել եմ համագործակցությունը՝ միտված ավելի կարգապահ բանակ ունենալուն
Փետրվարի 27-ին մասնակցել եմ զինվորական դատախազության 2023 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը․
«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել՝ հանդիպմանը մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը երկուստեք օգտակար կլինեն:
Կարևորել եմ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։
Հանդիպման ընթացքում 2023 թվականին զինվորական դատախազության կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն և վերլուծություն է ներկայացրել ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը:
Ամփոփման ավարտին գլխավոր դատախազի հետ անդրադարձել ենք մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու հեռանկարները»,- նշել է Պապիկյանը։