Էքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ
Հասարակություն

Հայկական ԿԽ ընկերությունը ճգնաժամի մեջ է, վնաս է հասցվել մեր հեղինակությանը․ հայտարարություն

Հայկական Կարմիր խաչի ընկերության անդամները հայտարարություն են տարածել․ 

«Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, երկար ու ձիգ տարիներ անդադար աշխատել է Ազգային ընկերության կարողությունների զարգացման վրա՝ ստեղծելով ինստիտուցիոնալ կարողությունների ահռելի բազա և կարող մարդկային ռեսուրս՝ ապահովելով մատուցվող ծառայությունների բարձր որակը և պետության առաջ ծառացած մարտահրավերիներին պատշաճ արձագանքը։

Հայկական Կարմիր խաչի ընկերություն ասելով մենք նկատի ունենք ՀՀ բոլոր մարզերում առկա բարելավված և հզորացած կարողություններով մարզային, տարածքային և համայնքային մասնաճյուղերը՝ աշխատակազմով, կամավորներով և անդամներով, որոնք հանդիսանում են այդ կարողության և մարդասիրական արժեքների հիմնական կրողը՝ տարածելով մարդասիրական արժեքներն ամենուրեք։ Ներկայումս ՀԿԽԸ-ն՝ ըստ մեր միջազգային գործընկերների, Եվրոպական տարածաշրջանի առաջատար Ազգային ընկերություններից մեկն է։

Այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ճգնաժամի մեջ է։ Անտեսվել են Կարմիր խաչի միջազգային շարժման հիմք հանդիսացող սկզբունքները, ոտնահարվել է կազմակերպության կանոնադրությունը, որը համահունչ է Շարժման պահանջներին՝ հաշվի առնելով ՀԿԽԸ անդամակցությունը Կարմիր խաչի միջազգային շարժմանը։ Ապօրինի ղեկավարությունը զավթել է ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակը, անկարողության պատճառով խաթարել ՀԿԽԸ բնականոն գործունեությունը։ Արդյունքում տուժում են տասնյակ հազարավոր շահառուներ, լրջագույն վնաս է հասցվում կազմակերպության հեղինակությանը։

Սույնով մենք՝ ՀԿԽԸ ազգային, մարզային և համայնքային մակարդակում գործող կառույցների ղեկավարները և աշխատակազմը, կամավորներն ու անդամները, հայտնում ենք, որ մերժում ենք նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի կողմից ապօրինի նշանակված, մեր կազմակերպության հիմքերը խարխլող ղեկավարությանը՝ կարևորելով Կարմիր խաչի շարժման և ժողովրդավարության սկզբունքները, չհանդուրժելով ՀԿԽԸ 11 մարզային և համայնքային մասնաճյուղերի ընտրելու իրավունք ունեցող՝ 68-ից 59 պատվիրակների պահանջով և անդամների 1/3-ի ձայնով սեփական օրակարգով համագումար հրավիրելու կանոնադրական իրավունքի անտեսումը, համագումարի՝ որպես ՀԿԽԸ բարձրագույն մարմնի դերի նսեմացումը։ Այդ համագումարը փետրվարի 15-ին՝ ՀԿԽԸ կանոնադրության և ՀԿ-ների մասին ՀՀ օրենքի տառին համապատասխան, կատարել է իր գործառույթները՝ ընտրելով օրինական Նախագահ և Նախագահության անդամներ։

Օրինական ղեկավարության մուտքը ՀԿԽԸ այսօր ապօրինաբար արգելափակված է Կենտրոնական գրասենյակը զավթած անձանց կողմից։

Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ մեր բոլոր գործընկերներին, կանգնել Ազգային ընկերության կողքին և, իրենց իրավասությունների շրջանակներում, ժամ առաջ աջակցել կառույցի փրկությանը»։