Աննա Հակոբյանը Հունաստանի վարչապետի տիկնոջ հետ այցելել է Աթենքի հայկական պատկերասրահ
Աննա Հակոբյանը Հունաստանում հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի տիկնոջը` Մարևա Գրաբովկի Միցոտակիսին, որին հաջորդել է նրանց այցելությունն Աթենքի hայկական «Քալֆայան» պատկերասրահ: Նրանք ծանոթացել են ներկայացված ցուցանմուշներին:
Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ աշխատանքային այցով գտնվում է Հունաստանում։