Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից․ «Ժողովուրդ»Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը8 միլիոն՝ աֆրիկացիներին Երևան բերելու համար. «Հրապարակ» ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»3 օր առաջ սահմանը հատած ադրբեջանցին մոլորվել է. ձեռնարկվում են գործողություններ նրան վերադարձնելու համար . ԱԱԾ ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Բալիստիկ հրթիռային հարված Կիևին․ վնասվել են բենզալցակայաններ և բնակելի տներ, աճում է տուժածների թիվը Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Քաղաքականություն

Ծավալված գեոպոլիտիկ պայքարում ԵՄ-ի նպատակը հաղթելն է, իսկ մերը՝ ընդամենը ֆիզիկապես վերապրելը… Արմեն Աշոտյան

Ծավալված գեոպոլիտիկ պայքարում ԵՄ-ի նպատակը հաղթելն է, իսկ մերը՝ ընդամենը ֆիզիկապես վերապրելը։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․

«Հայաստան-ԵՄ. գեոպոլիտիկ բումից և իմիտացիոն ֆասադից այն կողմ․

Հայաստան-ԵՄ հարաբերություններն իրենց տեսանելի հատվածում բում են ապրում, սակայն սուր աչքն այդ վառվռուն ֆասադի հետևում չի կարող չնկատել համակարգային, կոնցեպտուալ խնդիրներ, որոնք հարցականի տակ են դնում նման ճարտարապետությամբ կառուցված կոնստրուկցիայի դիմացկունությունը:

Նման գեոպոլիտիկ տենդի պատճառները շատ պարզ են. Հայաստանի գործող վարչակազմի և ԵՄ ընթացիկ աշխարհաքաղաքական շահերը համընկնում են: Ռուսաստանի դեմ պայքարում ԵՄ-ին անհրաժեշտ են նոր միավորներ, իսկ մեր երկրի ներկայիս ադմինիստրացիան պատրաստ է մոբիլիզացվել հակառուսական գեոպոլիտիկ բանակ:

Այս դոմինանտի գերակայությունը բերում է մի իրավիճակի, երբ եվրոպական քաղաքական ինստիտուտները պատրաստ են աչք փակել Հայաստանի ներսում Փաշինյանի ավտորիտար կառավարման բազում և ցայտուն դրսևորումների, կոռուպցիայի աննախադեպ աճի, ժողովրդավարական հետընթացի վրա: Հերթով հնչում են գնահատականներ, որոնք բացարձակ կապ չունեն հայաստանյան իրականության հետ, ավելին, վկայում են այն մասին, որ ԵՄ-ն հեշտությամբ պատրաստ է զոհաբերել սեփական արժեքները հանուն այս պահին իրենց շահերին համահունչ գործող Փաշինյանի իշխանության ամրապնդման:

«Խաբի՛ր ինձ» սկզբունքի կիրառումը վերջերս դասական կերպով դրսևորվեց Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի (CEPA) իմպլեմենտացիային նվիրված հերթական զեկույցում, որում տեղ գտած գնահատականները Հայաստանում փոփոխությունների մասին որևէ աղերս չունեն ոչ միայն CEPA-ի կատարման հետ, այլև հայկական իրականության հետ խորը դիսոնանսի մեջ են:

Այդ զեկույցում ծածկադմփոց է արված, օրինակ, դատական իշխանության բարեփոխումների ձախողումը, որի կոռումպացվածության և քաղաքականացվածության մասին գնահատականներ էին հնչել անգամ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից: Շրջանցված էր կոռուպցիայի դեմ պայքարի տապալման թեման, ինչն արձանագրված է նույն Transparency International-ի զեկույցում: Որևէ անդրադարձ չկա երկրում քաղաքական իրավունքների ոտնահարումների վերաբերյալ և այլն:

Այս այլընտրանքային իրականության կերտմանը զուգընթաց՝ նույն եվրոպացիք շատ ազնիվ գրել էին, որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը պահանջում է քաղաքական որոշում, և այստեղ հարց է առաջանում. Եթե Հայաստանը իրոք այդպիսի լավ բարեփոխումներ է անում և այդքան «պրոեվրոպական» է, ինչո՞ւ ԵՄ-ն այդ քաղաքական որոշումը չի կայացնում, ներառյալ՝ ԵՄ անդամ պետությունների մակարդակով:

Նույն անմխիթար վիճակն է նաև տարածաշրջանային գնահատականներում, որ տեղ են գտել այդ զեկույցում: Չկա գեթ մեկ թթու կամ կծու խոսք Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ուժի գործադրման սպառնալիքների մասին: Իսկ Արցախի հայաթափումը բնութագրված է EXODUS՝ ելք, տերմինով, որի մասին մի քիչ ուզում եմ մանրամասնել:

Մաքուր և աներկբա էթնիկ զտումը, որ Ադրբեջանն իրականացրեց Արցախում, EXODUS բառով փոխարինելը եվրոպական ռեվերանս է Ադրբեջանի նկատմամբ, որովհետև դա չի ենթադրի իրավական կամ քաղաքական պատժիչ քայլեր Ալիևի նկատմամբ, այսինքն՝ Հայաստանին սատարող ԵՄ-ն իրականում խուսափում է սատարել մեզ ամենակարևոր և կենսական հարցերում: Ավելին, EXODUS եզրույթը կրկնում է Աստվածաշնչյան այն դրվագը, երբ հրեաները լքեցին Եգիպտոսը, և սա խորը թյուրիմացություն է առաջացնում: Հրեաների ելքը Եգիպտոսից դրական երևույթ էր նրանց կյանքում, որովհետև նրանք պատանդ էին Եգիպտոսում, իրենց հայրենիքում չէին և վերադարձան իրենց իրական հողերը: Հրեաները պայքարում էին, որ լքեն Եգիպտոսը, EXODUS-ի իրավունք ունենան: Այնինչ Արցախի հայերը գտնվում էին իրենց հայրենիքում և պայքարում էին ոչ թե այն լքելու, այլ այնտեղ ապրելու հնարավորության համար: Հրեաների EXODUS-ը փաստացի հայրենադարձություն էր, իսկ հայերի՝ Արցախից ստիպված հեռանալը՝ հայրենազրկում:

Այսինքն՝ անգամ արժեքային, իմաստային, բովանդակային առումով Արցախի հայաթափումը EXODUS կոչելը չի բխում ո՛չ իրականությունից, ո՛չ էլ հայկական շահից: Էլ չասեմ, որ նույն CEPA-ով ամրագրված են Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքները, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որի ոտնահարումը այժմ հանդուրժվում է և փաստացի խրախուսվում է ԵՄ-ի կողմից:

Այո՛, ցավոք, աշխարհը գտնվում է գեոպոլիտիկ պատերազմի մեջ, և կողմերից յուրաքանչյուրն ուզում է ուժեղանալ՝ ներգրավելով նոր ռեսուրսներ: Սակայն Հայաստանի իրական բարեկամները Եվրոպայում չեն կարող չհասկանալ, որ գիգանտների այդ ճակատամարտում Հայաստանի արկածախնդիր ներգրավումը հղի է լրջագույն էքզիստենցիալ խնդիրներով հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով Հարավային Կովկասի յուրահատկությունները:

Հայաստանի իրական բարեկամները Եվրոպայում չեն կարող չնկատել նաև, որ Հայաստանի գործող ռեժիմն իրականում չի իրացնում երկրի բարեփոխումների, դեմոկրատիզացիայի, մոդեռնիզացիայի օրակարգերը, որ CEPA-ն իրականում այս փուլում շատ մոտ է տապալմանը: Վերջիվերջո, Աֆղանստանի մոջահեդներն էլ էին հակառուսական, սակայն ոչ մեկի մտքով չէր անցնի նրան «proeuropean» կոչելը:

Հայաստանն այսօրվա վիճակում գեոպոլիտիկ իմաստով նման է հաշմվածի կամ ուշադրության կարիք ունեցող և խոցելի երեխայի, որոնց ոչ մի դեպքում չի կարելի ներգրավել պատերազմների մեջ, անգամ՝ գեոպոլիտիկ: Սա ցանկացած պատերազմի գրված և չգրված օրենք է:

Հայաստան-ԵՄ իրական գործընկերությունն ունի իր ճշգրիտ և առաջնահերթ օրակարգը՝ զերծ գեոպոլիտիկ տենդի դրսևորումներից: Այդ օրակարգը պետք է ներառի, օրինակ, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման քննարկումներ, վիզայի ազատականացում, CEPA-ի խորքային, ոչ թե իմիտացիոն իմպլեմենտացիա, եվրոպական թիրախային ծրագրերի իրականացում տարբեր ոլորտներում:

Այս շարքը կարելի է շարունակել՝ հիշելով, որ ցանկացած բումի հետևանքով առաջացող փուչիկները մի օր պայթում են՝ վնասելով բոլոր կողմերին: Ծավալված գեոպոլիտիկ պայքարում ԵՄ-ի նպատակը հաղթելն է, իսկ մերը՝ ընդամենը ֆիզիկապես վերապրելը…»,- գրել է Աշոտյանը։