Գերմանիայի ԱԳ նախարարը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատումը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատումը․
«Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն երկար տարիներ ցավոտ հակամարտությունից հետո հասնել կայուն խաղաղության», - Բեռլինում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ առաջ շարժվելու համար կողմերը պետք է վճռական լինեն։