Կառավարությունը հակակրանք ունի Արցախի հետ կապված ամեն ինչի նկատմամբ, 5 տարում միայն սերտիֆիկատ կտան․ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կառավարությունը նախատեսում է բռնի տեղահանված արցախցիների բնակարանային հարցերը լուծել 5 տարում։
Ընդ որում, ոչ թե 5 տարում նախատեսում է տներ կառուցել, այլ մարդկանց բաժանել բնակարան ձեռքբերելու սերտիֆիկատներ։
Այս մարդիկ ուղղակի հակակրանք ունեն Արցախի, արցախցիների և Արցախի հետ կապված ամեն ինչի նկատմամբ։
Չնայած, երեք տարում Շուռնուխում 13 տուն կառուցողներից, ավելի ճիշտ, չկառուցողներից, ինչ սպասես»,- գրել է Առաքելյանը։