Քննարկվել է տարածաշրջանում տիրող վիճակը, ՀՀ-Ռումինիա համագործակցությունը
Փետրվարի 28-ին կայացել է Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանի և Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Տրայան Հրիսթեայի հանդիպումը։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում Հայաստան-Ռումինիա համագործակցության ամրապնդման և փոխադարձ աջակցության հարցեր։