Բեռլինում եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները առանձնազրույց են ունեցել
Բեռլինում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների քննարկումը կշարունակվի վաղը, հայտնում են ԱԳՆ-ից:
«Գերմանիայի արտգործնախարարի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպումից հետո այսօր բանակցությունները շարունակվել են Միրզոյանի և Բայրամովի միջև»,- ասվում է ԱԳՆ խոսնակի տարածած հաղորդագրության մեջ։