Սյունիքում տեղակայված ռուս սահմանապահները պետք է լուծեն անվտանգային խնդիրները․ Արմեն Խաչատրյան
ՊՆ-ն, ԱԱԾ-ն ու ԱԳՆ-ն են ուսումնասիրություն իրականացնում, թե ով ինչ պարտավորություն ունի ու որտեղ կարող են լինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Սյունիքում տեղակայված ՌԴ սահմանապահների հարցին:
Նա նշեց, որ ուսումնասիրություն է իրականացվում, ինչի արդյունքում բոլոր իրավական խնդիրներին պատասխան տրվի, թե ով ինչ մանդատ ունի ու որտեղ։
Արմեն Խաչատրյանի խոսքով` Սյունիքում տեղակայված ռուս սահմանապահները պետք է լուծեն անվտանգային խնդիրները։
«2021 թվականին մեր առջև ծառացած անվտանգային խնդիրներից ելնելով՝ այո՛, շարժեր եղել են՝ նաև Գորիսում է տեղակայում եղել, որ պետք է ապահովեր նաև Արցախի խաղաղապահ զորքի անվտանգությունը»,- ասաց Խաչատրյանը: