Դժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից. Քաղաքագետը՝ Իսրայելի կառավարության որոշման մասինՎրաստանում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն, Ժաննա Անդրեասյանը կգործուղվի ԹբիլիսիԹուրքիայի նախագահի աշխատակազմից Իսրայելին մեղադրել են «կեղծավորության» մեջՔաղաքական հայացքների համար անվստահության հիմքով ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից. Հայաստան ՀակոբյանՔաղաքական հաշվարկ․ Իսրայելն ընտրել է չափված քայլԱրտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «Լույս» հիմնադրամԻրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՌուսական բանակը հարվածներ է հասցրել Դնեպրոպետրովսկին և Չեռնիգովին. կան զոհեր և վիրավորներ
Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Մեքենայի հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանից էին, դուրս էին եկել ԵԿՄ-ից, գնում էին զորամաս հարազատին տեսակցության (տեսանյութ)Կասեցվել է «Արարատյան» կաթնամթերքի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀրդեհ՝ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլԲոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն. Մեսրոպ ԱռաքելյանՀայոց ցեղասպանության ճանաչումը չի ազատում Իսրայելին արցախահայության դեմ հանցագործություններին առնչություն ունենալու պատասխանատվությունից. ՀՅԴ Հայ ԴատԻսրայելը շարունակում է հարվածներ հասցնել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանովԱննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԵրբ ես գնամ այնտեղ շրջայցի՝ հանկարծ այնտեղ նոր բնակիչներ չունենանք․ էդ բնակարանները ո՛չ պատ պետք է ունենան, ո՛չ դուռ պետք է ունենան, ո՛չ էլ պատուհան. ԱվինյանԵվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1․300 մարդԿասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՄանդատներ վերցնել-չվերացնելու հարցին անդրադարձ կկատարենք միայն ՍԴ որոշումից հետո. ՎարդևանյանՔաղաքի մուտքերի մոտ պետք է լինեն ավտոկայանատեղիներ, որտեղ մարդիկ թողնելու են իրենց մեքենաներն ու շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով. ԱվինյանԱդրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյունը ճանաչելու մասին որոշումըԵթե ասֆալտի մասով հարց ունեցանք, էլի գումար չենք տալու. Տիգրան ԱվինյանՆախկին փոխնախարարը պատգամավորական մանդատից կհրաժարվի. ովքե՞ր չեն ուզում ԱԺ գնալՊակիստանը հարվածեր է հասցրել Աֆղանստանին. կան զոհերԱվտոմեքենայում հայտնաբերվել է նաև 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինՈրոշ անձանց ավտոմեքենաների դիմային անիվների ամրացման բոլտերը, անհայտ հանգամանքներում, թուլացվում են և նույնիսկ պակասում են․ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հրավիրում է իրավապահների ուշադրությունըՈւժգին երկրաշարժ Չինաստանում. կան տասնյակ վիրավորներՋրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինըԵրևի նաև կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման և այդ մասին հայտարարություններ չանել. ԱբրահամյանԻսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ է. Թուրքիայի ԱԳՆ
Առեղծվածային ու ողբերգական դեպք` Արարատի մարզում. մեքենայում 3 մարդու կիսամոխրացած մարմին են հայտնաբերել
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջանում և 9 մարզումՀունաստանի կենտրոնական հատվածում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ ներգրավվել է ավելի քան 50 հրշեջԻրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է անում հեռու մնալ ԱՄՆ-ից Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական գերիներ են փոխանակելՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոնՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ ՍուրենյանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1430-իԻսրայելի ՊԲ-ն պատրաստվում է երկարատև մնալ Լիբանանի անվտանգnւթյան գոտում․ ԿացՔաջարանի թունելի շինարարարության մեկնարկին ներկա է եղել Իրանի փոխնախագահը. այն կտեւի 6 տարիՍերբիայի նախագահը հրաժարական կտա առաջիկա շաբաթներինԿրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունըԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն էԳՇ պետը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանըԳեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենԲռնությանը ԱՄՆ-ը պատասխանելու է բռնությամբ․ Վենս6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և Պակիստանում
Տեսանյութ

ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը Սյունիքի մարզում էր (տեսանյութ)

Փետրվարի 27-28-ը ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորած խումբը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։ Այցի հիմնական նպատակն էր մեթոդական և մասնագիտական օգնություն ցուցաբերել մարզային ստորաբաժանմանը, միաժամանակ իրականացնել համալիր ստուգումներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

«Սյունիքի մարզային փրկարարական վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմերը։

Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Դ․ Հովհաննիսյանը տնօրենի տեղակալին ներկայացրեց 2023 թվականին վարչության գործունեության արդյունքները, կատարված աշխատանքների ընթացքը, քննարկվեցին վարչության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։

Քննարկումների ընթացքում տնօրենի տեղակալը վեր հանեց մի շարք խնդիրներ՝ տալով հստակ ցուցումներ և հանձնարարականներ։ Նա նշեց, որ մեթոդական օգնության նպատակը մարզային ստորաբաժանումների մարտունակության բարձրացումն է, առավել կազմակերպված, արդյունավետ և օպերատիվ աշխատանքի ապահովումը։

Խորհրդակցության ընթացքում Ե․Կարապետյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Սիսիանի ՀՓՋ հրամանատարին բարեխիղճ ծառայության և նվիրված աշխատանքի համար, որի ղեկավարությամբ «Տարվա լավագույն ստորաբաժանում» ճանաչվեց Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Տնօրենի տեղակալը գոհունակությամբ նշեց, որ լավագույնը լինելու կոչումը պարտավորեցնող է, հորդորեց առավել պատասխանատվությամբ և զգոնությամբ ծառայությունը շարունակել ընթացիկ տարում։

Այնուհետև Ե․Կարապետյանը շրջայց կատարեց Սյունիքի մարզային փրկարարական վարչությունում, եղավ ճգնաժամային կառավարման կենտրոնում, որտեղ վերջինիս ներկայացվեցին իրավիճակային դահլիճի հագեցվածությունն ու ծրագրային հնարավորությունները, զրուցեց անձնակազմի հետ։

Երկօրյա այցի շրջանակներում Տնօրենի տեղակալն այցելեց Սյունիքի ՄՓՎ ենթակա ստորաբաժանումներ․ եղավ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի և Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատներում, տեղում ստուգեց ՀՓՋ-ների պատրաստվածության վիճակը։ Տրվեցին ուսումնական հավաքներ, անցկացվեցին շարային ստուգատեսներ, որոնց ընթացքում ստուգվեցին անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը, համազգեստի, ծառայողների պատշաճ արտաքին տեսքը, հրշեջ մեքենաների, տեխնիկայի, գույք-սարքավորումների մարտական վիճակը։ Ստուգատեսների ընթացքում հատուկ ուշադրություն դարձցվեց տագնապային պայուսակների առկայությանն ու համալրվածությանը։

Տնօրենի տեղակալը եղավ նաև մարզի տարածքում ծավալված առաջնային օգնության հենակետերում, որտեղ ողջ ձմեռային սեզոնի ընթացքում ծառայությունն ընթացել է արտակարգ ռեժիմով։ Ե․Կարապետյանը տեղում ծանոթացավ ծառայության կրման պայմաններին, նյութատեխնիկական ապահովվածությանը, հետևեց հերթապահություն իրականացնող ծառայողների գործունեությանն ու աշխատանքին»,- ասված է հաղորդագրության մեջ։