2021 թվականին հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական հարց է լուծել՝ իր ընտրությամբ․ Ալեն Սիմոնյան
Չեք պատկերացնի՝ հայ ժողովուրդը 2021 թվականին ինչ է արել․ աշխարհաքաղաքական հարց է լուծել՝ իր ընտրությամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Միգուցե չգիտակցելով, կամ ինչ-որ տեղ գիտակցելով, որ աշխարհաքաղաքական մեծ պլան է տապալել»,- ասաց նա՝ հավելելով որ մեծ պլանը Հայաստանը Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ դարձնելն էր։
Հարցին՝ նման առաջարկ եղե՞լ է Հայաստանին, Սիմոնյանն արձագանքեց, որ նման առաջարկ պաշտոնապես չի եղել։
«Չէ, այդպես չեն անում, այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ նոր եկած իշխանությունն ասի՝ դե նախկինները՝ այսինքն մենք ենք մեղավոր ու այլևս անվտանգային որևէ լուծում չկա, քան դառնալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մաս»,- հայտարարեց նա։