Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության պայմանագրի խիզախ և դժվարին ճանապարհով. Գերմանիայի ԱԳ նախարար
Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության պայմանագրի խիզախ և միևնույն ժամանակ դժվարին ճանապարհով։ Այս մասին X սոցցանցում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը:
«Որպես դաշնային կառավարություն՝ մենք աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան: Որպեսզի վերքերը բուժվեն և խաղաղությունը հնարավոր դառնա։ Այս ճանապարհին յուրաքանչյուր քայլ կարևոր է»,- գրել է նախարարը: