Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Դեղերի 20 տոկոսի դուրսգրումը պացիենտներին կիրականացվի էլեկտրոնային դեղատոմսերի տարբերակով, 2025-ի հունվարի 1-ից ևս 2566 դեղանվանում կանցնեն էլեկտրոնային դեղատոմսով վաճառքին

Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

Որոշման ընդունման անհրաժեշտությունն առաջացել է աշխարհում արագ ընթացող թվային փոխակերպումների մարտահրավերներին համապատասխան։ Էլեկտրոնային դեղատոմսի ներդրումը ինքնին հավակնոտ ծրագիր է, սակայն նրա ներդրումը հնարավորություն կտա վերահսկել և կանոնակարգել դեղի մինչև պացիենտ հետագծելիությունը։ Ներկայումս գործող իրավական ակտով սահմանված Էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի վերաբերյալ դրույթները և կարգավորումներն անհրաժեշտ է համապատասխանեցնել գործող ծրագրին: Միաժամանակ հաշվի առնելով, որ ՀՀ-ում էլեկտրոնային դեղատոմսի ներդրումն իրականացվում է առաջին անգամ, ուստի ծրագրի ներդրումից, կատարելագործումից և խնդիրները վերլուծելուց հետո կիրականացվի նաև թմրամիջոցներ պարունակող դեղերի դեղատոմսերի դուրսգրման մասով ծրագրի ներդրում` հնարավոր ռիսկերից խուսափելու և պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է դեղերի դուրսգրումը պացիենտներին իրականացնել էլեկտրոնային դեղատոմսերի տարբերակով, ինչը կբերի բնակչության կյանքի որակի լավացման, բժշկական կազմակերպություններում ավելորդ հերթերից խուսափման, բնակչության իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման:

Որոշման հետ կապված՝ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք կա՞ն դեղեր, որոնք շարունակվելու են վաճառվել առանց էլեկտրոնային դեղատոմսի, ո՞ր տեսակի դեղորայքներն են վաճառվելու էլեկտրոնային դեղատոմսով, ի՞նչ փուլերով են դեղորայքները մտնում էլեկտրոնային դեղատոմսի համակարգ:

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի ներկայացմամբ, այս պահին փակում է մոտ 20 տոկոս դեղորայքների ցանկն ընդհանուր այն դեղորայքների ցանկից: Որոշումը վերաբերում է 470 դեղամիջոցի, որից 75-ը կենտրոնացված գնումներով է, 395-ն ընդհանուր ցանկի մեջ է: Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մարտի 1-ից: Ցանկի մեջ մտնում են հակաբիոտիկները, հակասնկային, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկները, միզոպրաստոլ պարունակող դեղորայքը, իմունագլաբուլիները և պատվաստանյութերը: 2025 թվականի հունվարի 1-ից ևս 2566 դեղանվանում կանցնեն էլեկտրոնային դեղատոմսով վաճառքին: Ընդհանուր կա 3370 գրանցված անվանում, որից 2566-ը պետք է դուրս գրվեն դեղատոմսով: Մնացած դեղորայքների վաճառքի համար էլեկտրոնային դեղատոմս պարտադիր չի:

Արձագանքելով Կառավարության ղեկավարը նշել է. «Այս որոշումը մի հետևյալ տրամաբանությամբ եմ շատ կարևոր համարում. ամենայն հարգանքով, բայց ժամանակ առ ժամանակ տարբեր տեղերից խոսակցություններ են լինում, որ բժիշկները հատուկ ֆիրմայի դեղի են նախապատվությունը տալիս, որ կապեր ունեն ֆիրմաների հետ և այլն», - և հավելել, որ թվայնացումը հնարավորություն կտա այս կարգի խոսակցություններն անհրաժեշտության դեպքում ստուգել և հասկանալ՝ ինչն է ճիշտ, ինչը ճիշտ չէ: