Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Բալիստիկ հրթիռային հարված Կիևին․ վնասվել են բենզալցակայաններ և բնակելի տներ, աճում է տուժածների թիվը Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունը
Քաղաքականություն

«Մեծ քայլերով գնում ենք պատերազմի». Սամվել Բաբայան․ Azatutyun

Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» տանում է տարածաշրջանային պատերազմի, «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Նրա կարծիքով՝ պատերազմից խուսափելու և տարածաշրջանային ծրագրերից դուրս չմնալու երկու ճանապարհ կա, և Հայաստանը պետք է որոշում կայացնի, թե որ ճանապարհով ընթանա: Առաջինը, ըստ Բաբայանի, Հայաստանը տրամադրում է Ադրբեջանին Մեղրիով Նախիջևանի հետ կապվելու ավտոճանապարհ՝ միանաշանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն այդ ճանապարհի վրա։ Բայց, այդ դեպքում Երևանը խնդիրներ կունենա Իրանի հետ։

Թեհրանը, ըստ Սամվել Բաբայանի, դեմ է այդ ավտոճանապարհի տրամադրմանը, քանի որ այդ դեպքում կկորցնի ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ։ Այսօր Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվում է Իրանի ճանապարհով։

«Մենք ունենք այսօր ճանապարհային քարտեզ, այպես ասենք, «Խաղաղության խաչմերուկ» կոչված, որը ներկայացրել է գործող իշխանությունը, բայց մենք գնում ենք պատերազմի, այլ ոչ թե խաղաղության խաչմերուկի։

Փորձեմ հիմնավորել։ Եթե Թուրքիան 220 կիլոմետր ճանապարհ է կառուցում, այս տարի տենդեռը սկսվել է, երկաթուղի և տրանսպորտի մինչև Նախիջևանի կամուրջ, Ադրբեջանը Ռուսաստանի հետ մինչև Ռուսաստան արել է, հիմա հակառակ՝ եկել է Հորադիս ու գալիս է դեպի այստեղ, այսինքն՝ մեջտեղը մնում է Հայաստանը, մենք այդ ճանապարհը չենք տալիս, գործող իշխանությունը հայտարարում է, ասում է՝ մենք այդ թեման չենք էլ քննարկելու, չկա նման բան, կա խաղաղության խաչմերուկը Կապանով, Սիսիանով, Սոթքով, Դիլիջանավ, ուզում են, թող օգտվեն։ 

Դրա համար Ադրբեջանը երբ վստահ առանց մեր համաձայնության արդեն իսկ կառուցում է այդ ճանապարհները, Թուրքիան բանակի 17 միլիարդ բյուջեն հասցրել է 43, թե 44 միլիարդի, Ադրբեջանը 2.8 միլիարդից 6 միլիարդի է հասցրել, այդտեղ խաղաղություն չկա։ Մենք մեծ քայլերով տանում ենք պատերազմի։ Ադրբեջանն ամեն անգամ մի պատճառ է դնելու, ասի՝ դուք կրակեցիք, մենք սպանեցինք», - ասաց Սամվել Բաբայանը։

«Ես ի՞նչ եմ առաջարկում, ես ասում եմ՝ եկեք որոշենք՝ որ ճանապարհն ենք ընտրում։ Ադրբեջանն առաջարկում է տարածաշրջանի լոգիստիկ ճանապարհները, որը և Հայաստանի, և Թուրքիայի, և Կենտրոնական Ասիան, և դա ամբողջ Եվրոպայի ու Ամերիկայի կարծիքն է, Ռուսաստանի տակից դուրս բերել և Կենտրոնական Ասիան, և Կովկասը», - շարունակեց նա։

Դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե ինչպես է ինքն այդ ճանապարհը պատկերացնում՝ անարգել, առանց խոչընդոտի, ռուսներն էլ պետք է իրենց անվտանգությունն ապահովեն՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեջբերելով, Սամվել Բաբայանն արձագանքեց. - «Ադրբեջանի նախագահի խորհրդականը ասաց՝ մենք համաձայն ենք Կալինինգրադի տարբերակը քննարկենք, իսկ դա տրանզիտ է ավտոմատացված, մուծումներն անում ես, անցնում ես»։

Հարցին՝ այսինքն՝ կարելի՞է ինքնիշխանությունը պահպանելով այդ ճանապարհը տրամադրել Ադրբեջանին, արցախցի նախկին պաշտոնյան պատասխանեց. - «Ոչ թե կարելի է, այլ այլընտրանք էլ չկա, որևէ այլ կերպ իրենց ճանապարհ չի տալիս, բայց մենք պետք է այդտեղ հասկանանք, որ երբ մենք այդ տարածքով ճանապարհ ենք տալիս, և Նախիջևանի ինքնավար հանրապետությունը, որն այսօր ավելի շատ Իրանի ազդեցության տակ է, քան Ադրբեջանի, ավտոմատ զրոյանում է Իրանի ազդեցությունը Ադրբեջանի վրա Նախիջևանի միջոցով և ինչո՞ւ ոչ, ընդհանրապես։