Փաշինյանը ՔՊ-ականների հետ քննարկել է եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
Փետրվարի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները։
ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։