Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-4°CՀայկական կապիտալը՝ քաղաքական պայքարի թիրախ․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի իշխանության քաղաքականությունը

«Երբեք չեմ պատկերացրել, որ իմ վրա որևէ մեկը մատ թափ կտա ու կասի՝ դեռ կտեսնեք». Նաիրի Զարյան դպրոցում մթնոլորտը շարունակում է լարված մնալ

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում մթնոլորտը շարունակում է բավականին լարված մնալ։

«Փաստինֆո»-ի  տեղեկություններով, այսօր եւս որոշ դասարանների աշակերտներ չեն ներկայացել դասերին, իսկ մի շարք այլ դասարանների աշակերտներ՝ մասամբ։

Դպրոցի փոխտնօրեն Գայանե Գրիգորյանի փոխանցմամբ՝ այսօր դպրոցում կատարած շրջայցի ընթացքում դատարկ դասասենյակները բավական շատ են եղել։ «Երբ դասղեկներին հանձնարարված էր ճշտել, թե ինչու են բացակա երեխաները՝ ծնողները նշել են, որ դա իրենց որոշումն է եղել, անհանգիստ են և այդ պատճառով էլ երեխաներին չեն ուղարկել»։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ դպրոցից աշխատանքի ազատման դիմում գրած 3 փոխտնօրենները, որոնց թվում է նաեւ ինքը՝ Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի մոտ տեղի ունեցած քննարկմանը պնդել են, որ թույլ չեն տալու որևէ բան ի վնաս դպրոցի, ի վնաս աշակերտի տեղի ունենա։

Բայց, հաջորդ օրը, երբ պետք է տեղի ունենար մանկավարժական խորհրդի նիստը, դպրոցում դիմավորել են ոստիկաններով։ «Կարմիր գիծը հատեցին այն ժամանակ, երբ մեր դպրոցի աշակետների, ուսուցիչների հետ պետք է հարաբերվեի ոստիկանների ներկայությամբ, դա անթույլատրելի էր»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գ. Գրիգորյանը՝ ավելացնելով. «35 տարի աշխատում եմ այս դպրոցում, վաստակավոր ուսուցչուհի եմ, երբեք չեմ պատկերացրել, որ կարող է այնպես լինի, որ իմ հարազատ կրթօջախ մտնեմ ոստիկանի ուղեկցությամբ։ Թեև ոստիկանները հետո պարզաբանեցին, որ անչափահասների համար են այստեղ, բայց ամեն դեպքում՝ իրավիճակը նորմալ չէր։ Ավելին, երբեք չեմ պատկերացրել, որ որևէ մեկը մեզ վրա մատ թափ կտա ու կասի՝ դե դուք դեռ կտեսնեք»։

Այնուամենայնիվ, անգամ այդքանից հետո, երբ աշակերտների վրդովմունքը նկատելի էր, դպրոցի տնօրենի գործողությունների դեմ բողոքող մանկավարժները, փորձել են երեխաներին հրավիրել դասասենյակներ, շարունակել դասապրոցեսը։ «Մենք չենք ուզում, որ նման լարված մթնոլորտ լինի։ Մեր ազատման դիմումների իմաստը եղել է այն, որ կառուցողական մթնոլորտում քննարկենք և լուծում գտնենք իրավիճակին»,- նշեց տիկին Գրիգորյանը։

Նրա փոխանցմամբ՝ անձնական խնդիրներ տնօրենի հետ չունեն ու միակ խնդիրը տնօրենի ոչ կառուցողական աշխատանքի հետ է կապված։

«Բայց ես փաստում եմ, որ, այո՛, չարաշահումներ կան։ Տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել և այդ ստուգումների արդյունքում խմբակների, դասաժամերի հետ կապված չարաշահումներ են արձանագրվել։ Պարզվել է, որ դրանք չեն անցկացվել»,- նշեց դպրոցի փոխտնօրենը՝ ավելացնելով, որ իրենց վրա ճնշումներ կան, թույլ չեն տալիս աշխատել հանգիստ մթնոլորտում։
«Մենք չենք ուզում և չենք կարող որևէ սխալ կամ ապօրինությունների մեջ մասնակից լինել։ Մենք չենք ուզում խոսել և փաստել մի բան, որն իրականությանը չի համապատասխանում։ Մինչդեռ, մեզ հորդորվել է, որ երեխաներին տեղյակ պահենք, որ իրենք մասնակցել են խմբակների աշխատանքներին»,- պարզաբանեց Գ.Գրիգորյանը։

Հարցին, թե որքանով են իրականությանն համապատասխանում լուրերը, թե փոխտնօրեններին պարտադրել են իրեց վրա վերցնել չարաշահումները՝ նա նշեց, նման բան ուղիղ չի ասվել։

«Բայց երբ դու ստիպված ես որևէ բան ոչ ճիշտ մեկնաբանել կամ պարտադրել, որ ինչ-որ բաներ այլ կերպ մեկնաբանեն՝ ինքնըստինքնյան, այդպես է դառնում։ Ավելին, դպրոցում բարոյական մթնոլորտի հետ կապված խնդիրներ կան։ Մենք որևէ կերպ միտում չունենք լարված մթնոլորտ ստեղծելու, բայց երբ մենք մտնում ենք դպրոց ու տեսնում ենք, որ տեխնոլոգիայի ուսուցչուհի Գայանե Ղազարյանը փորձում է կարգավորել դասացուցակները, դուրս է հանում ուսուցիչներին և հարցադրումներ է անում, թե՝ «դուք ո՞ր թիմից եք, մենք հաղթելու ենք»։ Սա արդեն ապակայունացնում է դպրոցը, կազմաքանդում է վերջնականապես մանկավարժական կոլեկտիվի աշխատանքը, որը չի կարող չանդրադառնալ երեխաների վրա։ Այսօր մենք շատ մտահոգ ենք մեր երեխաների բացակայության համար, մեզ անհանգստացնում է, թե ինչու երեխաները դպրոցում չեն ու ինչու դասապրոցեսը նորմալ չի ընթանում»,- նշեց մտահոգ մանկավարժը։

Հարցին, թե արդյոք այսօր տնօրենը փորձել է զրուցել ազատման դիմում գրած փոխտնօրենների հետ և կանսենսուսի գալ՝ փոխտնօրենը պատասխանեց, որ դպրոցի տնօրենին այս տեսել է դպրոցի միջանցքում, երբ ոստիկանության հետ շրջում էին դպրոցում եւ նրա պահվածքը արհամարհական կարող է բնութագրել։

Գրիգորյանը նաև հայտնեց, որ ազատման դիմում ներկայացրած փոխտնօրենները հետ չեն վերցրել դիմումները, սակայն շարունակում են աշխատել։ «Մեզ ասել են, որ մենք պետք է շարունակենք աշխատել մինչև մեկ ամիս։ Երեկ, երբ քաղաքապետարանից մարդիկ էին եկել, նորից հորդորել են շարունաել աշխատել, կարգուկանոն հաստատել, ապակայունացած վիճակը հարթել, բայց մենք փաստեցինք, որ սա միայն մեր գործառույթը չէ, նաև դպրոցի տնօրենը պետք է երեխաներին հորդորի, որ դասապրոցեսը չխաթարվի։ Նա ևս պետք է մեզ հետ լինի այդ ընթացքում, բայց մենք միջանցքներում մենակ էինք, տնօրենը դուրս չի եկել աշխատասենյակից։

Հենց նրա այս պահվածքի պատճառով ենք մենք փակուղում հայտնվել։ Սա նույնպես տնօրենի ոչ կառուցողական աշխատանքի և հարցերին լուծում չտալու պահվածքի հետևանք է»,- արձանագրեց փոխտնօրենը։

Անդրադառնալով տեղեկություններին, թե տնօրենը փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հովանավորյալն է՝ Գրիգորյանը պատասխանեց, որ այդ խոսակցությունները չի կարող փաստել, համարել իրական, կամ ոչ իրական։

«Ես վստահում եմ այն մարմիններին, որոնք պետք է գնահատական տան այս իրավիճակին, կարծում եմ, նրանք համապատասխան լուծում կտան»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում