Փորձից ելնելով, երբ 2018 թվականից սկսած մեր բանակցությունները տապալվեցին՝ 2020-ին բախվեցինք պատերազմի․ Սեյրան Օհանյան
Ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Մեր փորձից ելնելով, երբ 2018 թվականից սկսած մեր բանակցությունները տապալվեցին՝ 2020-ին մենք բախվեցինք պատերազմի»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ այդ առումով ցանկացած շփումներ կարևոր են։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո հասարակությունը տեղեկացավ, որ պայմանավորվել են ընդամենը բանակցությունները շարունակելու մասին հերթապահ արարողակարգային հայտարարություններ անել։
«Մյուս կողմից էլ նրանք շատ խելոք, խորամանկ կերպով օգտագործում են թե՛ արևմտյան հարթակը, թե՛ հետխորհրդային հարթակը, որպեսզի իրենց շահերն առաջ տանեն»,- ասաց Օհանյանը։
Նա նշեց, որ Արևմուտքում ունենք բարեկամ երկրներ, բայց նրանք մեծ հնարավորություններ չունեն տարածաշրջանում աջակցություն ցուցաբերելու համար, բացի հատվածական դիտորդական առաքելությունից։
«Այդ բանակցություններից գլոբալ առումով արդյունքներ ակնկալելն այնքան էլ հուսադրող չեն»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։