Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Բալիստիկ հրթիռային հարված Կիևին․ վնասվել են բենզալցակայաններ և բնակելի տներ, աճում է տուժածների թիվը Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունը

ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հրապարակային ներողություն կխնդրի Էդգար Ղազարյանից և կվճարի 1 մլն

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Կոստանյանը փետրվարի 28-ին վճիռ է հրապարակել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հայցով՝ ընդդեմ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի: Դատարանը վերջինիս պարտավորեցրել է Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար հրապարակային ներողություն խնդրել ու փոխհատուցում վճարել 1 մլն դրամի չափով։

Դատարանը վճռել է`

1․ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի հայցն ընդդեմ Ռուստամ Զուրբայի Բաքոյանի՝ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարել մասնակի։

1․1․ Ռուստամ Զուրբայի Բաքոյանին պարտավորեցնել ներողություն խնդրել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից վիրավորական արտահայտությունների համար հրապարակային հետևյալ տեքստով․ «Ես՝ Ռուստամ Զուրբայի Բաքոյանս, ներողություն եմ խնդրում Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից «Դուք ուղեղ չունեք», «էս անուղեղին բացատրեք…», «Ա՛յ պարոն խեղկատակ», «Դուք Ձեր ժողովրդի զավակը չեք», «Տո ի՞նչ բացատրի էս խեղկատակը», «Անասուն», «Դու թյուրիմացություն ես», «Դու չկաս էնքան, որ պատասխանես հարցերին», «Ա՛յ տիկին Ղազարյան, քեզ խի են բերել ստեղ», «Դու շատ փոքր ես, լսո՞ւմ ես, արա՛, դու շատ փոքր ես, այ տղա», «Սուս մնա, արա՛» վիրավորական արտահայտությունների համար։

1․2․ Ներողության տեքստը հրապարակել վիրավորական արտահայտություններ պարունակող տեսանյութը սկզբնապես հրապարակած կայքի (ՀՀ ազգային ժողովի «Youtube.com» սոցիալական կայքի պաշտոնական էջում կամ «1in TV» լրատվականի «Youtube.com» սոցիալական կայքի պաշտոնական էջում) միջոցով:

2․ Ռուստամ Զուրբայի Բաքոյանից հօգուտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի բռնագանձել 1,000,000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար ոչ նյութական վնասի հատուցում։

3․ Հայցը՝ մնացած մասով, մերժել։

4․ Ռուստամ Զուրբայի Բաքոյանից հօգուտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի բռնագանձել 200,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

5․ Ռուստամ Զուրբայի Բաքոյանից հօգուտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի բռնագանձել 50,000 ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցապահանջի մասով վճարված պետական տուրքի գումար։

6․ Մնացած մասով պետական տուրքի հարցը համարել լուծված։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանն ընդդեմ Ռուստամ Բաքոյանի հայցադիմումը դատարան ներկայացրել էր նախորդ տարվա ապրիլի 9-ին: Դիմելով Դատարան՝ հայցվորը հայտնել է, որ 2023 թ. ապրիլի 4-ին հրավիրվել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկելու նպատակով:

Նիստն ի սկզբանե տապալվել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների կողմից: Հանձնաժողովի նիստին, որին մասնակցել են ինչպես հանձնաժողովի անդամները, այնպես էլ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի տասնյակ այլ պատգամավորներ, սույն խմբակցության անդամները խոչընդոտել են Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածու Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի ելույթը՝ հնչեցնելով սադրիչ և բնույթով վիրավորական արտահայտություններ՝ ակնհայտ բացասական, ծաղրող հնչերանգով՝ զուգորդելով դրանք հեգնանքով և ծիծաղով:
 

Նիստի ընթացքում Ոուստամ Զուրբայի Բաքոյանը բազմիցս ակնհայտ բացասական, վիրավորական հնչերանգով, հասարակության շրջանում անձին նսեմացնող, չափազանց կոպիտ, պատգամավորին անհարիր բառապաշարով վիրավորանք հանդիսացող արտահայտություններ է հնչեցրել հայցվորի հասցեին։
 

Ավելին, Բաքոյանը Էդգար Ղազարյանի վերաբերյալ հնչեցրել է նաև զրպարտություն համարվող արտահայտություններ, մասնավորապես՝ «Թմրանյութ դու ու քո նմաններն եք օգտագործում, անուղե՛ղ»: Նկատենք, որ այդ օրը Ռուստամ Բաքոյանը միակը չէր. խուլիգանական վարքագիծ դրսևորեց նաև ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: