Վրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ինչ տարաձայնություններ են առաջացել Փաշինյանի և Մարուքյանի միջև

«Հրապարակը» գրում է.

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Չնայած Մարուքյանն իր ազատման վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ պատճառը «վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ իրենց տեսլականների տարբերություններն» են, այնուամենայնիվ, չի հստակեցրել, թե խոսքն ինչ տարաձայնությունների մասին է։ «Վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունն արտաքին քաղաքական ճակատում»,- նշել է Մարուքյանը՝ քաղաքական դաշտում եւ մամուլում այս պատասխանով տեղ բացելով իր ազատման պատճառների տարբեր վարկածների համար։

Տպավորություն է, թե գերակշռող կարծիքներն այն մասին են, որ Մարուքյանի` պաշտոնից հեռանալու որոշումը պայմանավորված է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխելու Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականությամբ: Խոսքը Ռուսաստանին մերժելու, Արեւմուտքի գիրկը նետվելու մասին է, որը  միանշանակ չի ընկալվում անգամ Փաշինյանի թիմակիցների ու աջակիցների, այդ թվում՝ իբր Էդմոն Մարուքյանի կողմից, ով, ըստ վարկածն առաջ քաշողների, լինելով ռուսական ազդեցության գործիչ, հայ-ռուսական հարաբերություններն այլեւս բաց առճակատման փուլ մտցրած Նիկոլ Փաշինյանի հետ որոշել է խզել համագործակցությունը։ Ոմանք հեռուն գնացող կանխատեսումներ էին անում, որ առաջիկայում իշխանական կաբինետի այլ ռուսամետներ էլ կլքեն թիմը, դիցուք՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նկատենք, սակայն, որ Նիկոլ Փաշինյանը նոր չէ, որ հակառուսական քաղաքականություն է վարում, եւ եթե դա լիներ Մարուքյանի հեռանալու իրական պատճառը, ապա պետք է ավելի շուտ հեռանար կամ, ընդհանրապես՝ պաշտոն չստանձներ արեւմտամետների կառավարությունում։
Ավելին, ԼՀԿ-ն հայաստանյան քաղաքական դաշտում առաջիններից էր, եթե ոչ առաջինը, որ կուսակցական կանոնադրության մեջ դեռ 2015-ին ուղենշել է իր մոտեցումը՝ Հայաստանի ԵՄ անդամակցության վերաբերյալ։ 

Բացի այդ, մինչեւ անցած տարվա դեկտեմբերը Մարուքյանն իր որեւէ հարցազրույցում անգամ չի ակնարկել իշխանական գծին իր անհամաձայնության մասին` ո՛չ Ռուսաստանի դեմ վարվող քաղաքականության եւ ո՛չ էլ մյուս հարցերում, եթե չասենք հակառակը` երբեմն այնպիսի նիկոլական հայտարարություններ է արել, որ արժանացել է հանրային պարսավանքի, օրինակ, 2022-ին Արցախի ինքնորոշման իրավունքի պահանջի մասին խոսելիս հայտարարել էր, որ դա արկածախնդրություն է, եւ որ մենք պետք է հասկանանք, որ ստեղծված իրավիճակում «Արցախի մասով կարմիր գիծը քաշել է Հայաստանը՝ անվտանգության երաշխիքներ ժողովրդի համար»։

Երեկ մեր իրականացրած մոնիթորինգի արդյունքում պարզեցինք, որ դեկտեմբերից հետո Մարուքյանը հարցազրույցներ ընդհանրապես չի տվել, միայն կարճ գրառումներ է արել սոցհարթակներում, դրանք էլ հիմնականում վերաբերել են խաղաղության գործընթացին, Ադրբեջանի նախագահի գործողություններին եւ ակնհայտորեն քննադատության տարրեր են պարունակում միջազգային դերակատարների հասցեին։ Դիցուք, Ադրբեջանում նախագահական ընտրություններին, մասնավորապես Ալիեւի՝ Ստեփանակերտում քվեարկելու փաստին անդրադառնալով, Մարուքյանը միջազգային հանրությանը նախատել է․ «Սկզբում միջազգային հանրությունը լուռ հետեւել է խաղաղ ժողովրդի դեմ չհրահրված հարձակմանը, ապա՝ ավելի քան 100 հազար մարդու էթնիկ զտմանը, ապա Ադրբեջանի խնդրանքով սկսել է էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտ քաղաքն անվանել Խանքենդի։ Սակայն միջազգային բոլոր օրենքներով, այդ թվում՝ ԵԽ առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների համաձայն, անունները չեն կարող փոխվել առանց տեղի բնակչության որոշման։

Բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ հիմա նրանք պատրաստվում են հանդուրժել Ադրբեջանի նախագահի քվեարկությունն էթնիկ զտման ենթարկված քաղաքում՝ չսպառնալով անգամ միջազգային պատժամիջոցներ կիրառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների համար»։ 

Որոշ տեղեկություններով՝ Փաշինյանի վարած քաղաքական կուրսի հետ Մարուքյանի անհամաձայնություններն առաջացել են Արցախի անկումին հաջորդած ամիսներին։ Խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքային խմբի անդամ Էդմոն Մարուքյանը, թերեւս, հավատալով փաշինյանական թեզին՝ «Արցախը տանք, որ  լավ ապրենք», հույս է ունեցել, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո միջազգային երաշխիքները կգործեն, արցախցիների անվտանգության եւ իրավունքների հարցը կլուծվի, սակայն ոչ միայն դա տեղի չունեցավ, այլեւ Արցախի կորստից հետո անգամ Փաշինյանը չի վերանայել իր քաղաքականությունը, եւ դրա հետեւանքն այն է, որ վերջին ամիսներին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն այլ ընթացք են ստացել, Արեւմուտքը չի կատարել իր խոստումները, ոչ միայն Արցախը չպահեցինք, այլեւ սակարկման սեղանին Հայաստանն է, Արեւմուտքի թողտվությամբ Ալիեւը նոր պահանջներ է ներկայացնում ՀՀ-ին՝ Սահմանադրություն փոխելու, Անկախության հռչակագրից հրաժարվելու եւ այլնի մասին, ու դրանց հակադրվելու փորձ չի արվում։

Վարկածներից մեկով էլ՝ Մարուքյանի հրաժարականը պայմանավորված է առաջիկա քաղաքական զարգացումներով՝ կլինեն դրանք հերթական, թե արտահերթ ընտրություններ, ըստ այդմ՝ Փաշինյան-Մարուքյան զույգը փորձում է «ֆեյք հակասություններ» ձեւավորել, որ հաջորդ ընտրություններին Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստանը» կարողանա դիրքավորվել ընդդիմադիր դաշտում եւ խորհրդարան մտնել: Պարզ ասած` Փաշինյանը կառավարվող եւ կանխատեսելի ընդդիմություն է ձեւավորում։ Մեզ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ ո՛չ Մարուքյանից, ո՛չ  ԼՀԿ որեւէ անդամից, նրանք համառորեն չպատասխանեցին մեր զանգերին։

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ստանձնել էր 2022-ի մարտին։ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը ստացել էր ձայների 1.22%-ը՝ չհաղթահարելով անցողիկ շեմը։