Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-4°CՀայկական կապիտալը՝ քաղաքական պայքարի թիրախ․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի իշխանության քաղաքականությունը

Թեպետ որոշ զինծառայողների աշխատավարձն աճել է, բայց հիմնական ու հրատապ խնդիրները մնում են «օդում կախված». Աբրահամյան

Անցնող շաբաթվա ընթացքում Զինված ուժերում ատեստացիայի թեման կրկին առաջին պլանում էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Չեմ ուզում այս անգամ անդրադառնալ այն մտահոգիչ թվերին, երբ մասնակիցների 50%-ից ավելին չի հաղթահարում շեմը և կանգնում «հին տաշտակի» առաջ:

Բայց այստեղ մեկ այլ հանգամանք կա: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը, երբ օրինակ` ռազմաուսումնական հաստատություն ավարտող սպաները պետք է քննություն հանձնեն, որպեսզի բարձր աշխատավարձ ստանան:

Եթե մարդը 4 տարի սովորում, ամեն տարի քննություն է տալիս, դեռ չեմ խոսում ավարտական քննությունների մասին, ապա ինչո՞ւ պետք է դրանից հետո նույն քննությունը տա, որ աշխատավարձի աճ ունենա:

Ռազմաուսումնական հաստատություն ավարտածներն ավտոմատ պետք է 3 տարի բարձր աշխատավարձ ստանան ու դրանից հետո միայն քննության անհրաժեշտություն առաջանա:

Նույնը վերաբերվում է օրինակ` զինվորական ակադեմիաներին: Զինվորականը ՀՀ-ում կամ արտերկրում ակադեմիա է ավարտում` մի մասը զորամասի հրամանատար նշանակվելու, մի մասը գեներալական պաշտոնների համար, նույն մարդկանց ասում են` դե ատեստացիա հանձնեք, որ աշխատավարձ բարձրանա:

Մի բան էլ. ԱԺ-ում ՔՊ-ականներն իրար հերթ չտալով խոսում էին այն մասին, թե վատ է՞, որ իրենք այս օրենքով զինծառայողներին մղում են գիտելիքների կամ ֆիզիկական վիճակի բարելավման` անուղղակի խոստովանելով, որ բանակը հասցրել են մի մակարդակի, երբ մասնակիցների կեսից ավելին համապատասխան որակներին չի տիրապետում:

Երկրորդ, ոչ միայն վատ չի, այլ անհրաժեշտ է բարձրացնել զինծառայողների որակավորումը, բայց չեն ասում, թե ո՞վ է պատասխանատու այդ որակների ոչ բավարար մակարդակի համար, ո՞վ է դրա համար պատասխանատվություն կրելու և այլն:

Բանակում կան կոնկրեր օղակներ-ստորաբաժանումներ, պատասխանատուներ, ովքեր կոնկրետ պատասխանատվություն ունեն զինծառայողների մասնագիտական, կրակային, ֆիզիկական ու շարային պատրաստության համար: Հիմա պետությունն իր գործառույթն անբավարար չափով է անում, հետո փորձում դա ջարդել առանձին զինծառայողների վրա:

Իհարկե, անբավարար գնահատականների հանգամանքն իր մեջ որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ հարցեր էլ ունի, սակայն փաստ է, որ թեպետ որոշ զինծառայողների աշխատավարձն աճել է, ոմանց համար, միգուցե, մոտիվացիա ստեղծվել, բայց հիմնական ու հրատապ խնդիրները մնում են «օդում կախված»»,- գրել է Աբրահամյանը: