Ռուսաստանը նկատի կունենա ՀՀ ղեկավարության հայտարարությունները՝ սեփական քայլերը պլանավորելիս. Լավրով
Ռուսաստանը հետևում է Հայաստանի Հանրապետության ղեկավարության հայտարարություններին եւ նկատի կունենա դրանք՝ պլանավորելով սեփական գործնական քայլերը, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Նա հայտնել է Երևանի և Բաքվի միջև կարգավորման անայլընտրանքայնության մասին՝ որպես Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունների հիմք։
Նրա խոսքով՝ Երևանում վերջին ամիսներին հնչում են Մոսկվայի հասցեին ինվեկտիվներ Հայաստանի համար անհաջող Ղարաբաղյան հակամարտության սրման ադրյունքների պատճառով։