Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ-ն մանրամասնում է Մեքենայի հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանից էին, դուրս էին եկել ԵԿՄ-ից, գնում էին զորամաս հարազատին տեսակցության (տեսանյութ)Կասեցվել է «Արարատյան» կաթնամթերքի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀրդեհ՝ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլԲոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն. Մեսրոպ ԱռաքելյանՀայոց ցեղասպանության ճանաչումը չի ազատում Իսրայելին արցախահայության դեմ հանցագործություններին առնչություն ունենալու պատասխանատվությունից. ՀՅԴ Հայ ԴատԻսրայելը շարունակում է հարվածներ հասցնել ԼիբանանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանովԱննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԵրբ ես գնամ այնտեղ շրջայցի՝ հանկարծ այնտեղ նոր բնակիչներ չունենանք․ էդ բնակարանները ո՛չ պատ պետք է ունենան, ո՛չ դուռ պետք է ունենան, ո՛չ էլ պատուհան. ԱվինյանԵվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1․300 մարդԿասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՄանդատներ վերցնել-չվերացնելու հարցին անդրադարձ կկատարենք միայն ՍԴ որոշումից հետո. ՎարդևանյանՔաղաքի մուտքերի մոտ պետք է լինեն ավտոկայանատեղիներ, որտեղ մարդիկ թողնելու են իրենց մեքենաներն ու շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով. ԱվինյանԱդրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյունը ճանաչելու մասին որոշումըԵթե ասֆալտի մասով հարց ունեցանք, էլի գումար չենք տալու. Տիգրան ԱվինյանՆախկին փոխնախարարը պատգամավորական մանդատից կհրաժարվի. ովքե՞ր չեն ուզում ԱԺ գնալՊակիստանը հարվածեր է հասցրել Աֆղանստանին. կան զոհերԱվտոմեքենայում հայտնաբերվել է նաև 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինՈրոշ անձանց ավտոմեքենաների դիմային անիվների ամրացման բոլտերը, անհայտ հանգամանքներում, թուլացվում են և նույնիսկ պակասում են․ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հրավիրում է իրավապահների ուշադրությունըՈւժգին երկրաշարժ Չինաստանում. կան տասնյակ վիրավորներՋրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինըԵրևի նաև կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման և այդ մասին հայտարարություններ չանել. ԱբրահամյանԻսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ է. Թուրքիայի ԱԳՆ
Առեղծվածային ու ողբերգական դեպք` Արարատի մարզում. մեքենայում 3 մարդու կիսամոխրացած մարմին են հայտնաբերել
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջանում և 9 մարզումՀունաստանի կենտրոնական հատվածում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ ներգրավվել է ավելի քան 50 հրշեջԻրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է անում հեռու մնալ ԱՄՆ-ից Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական գերիներ են փոխանակելՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոնՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ ՍուրենյանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1430-իԻսրայելի ՊԲ-ն պատրաստվում է երկարատև մնալ Լիբանանի անվտանգnւթյան գոտում․ ԿացՔաջարանի թունելի շինարարարության մեկնարկին ներկա է եղել Իրանի փոխնախագահը. այն կտեւի 6 տարիՍերբիայի նախագահը հրաժարական կտա առաջիկա շաբաթներինԿրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունըԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն էԳՇ պետը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանըԳեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենԲռնությանը ԱՄՆ-ը պատասխանելու է բռնությամբ․ Վենս6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումՆոր համաձայնագրով Իսրայելը փուլ առ փուլ դուրս կբերի իր զորքերը ԼիբանանիցԵՄ-ն 100 մլն եվրո է հատկացնում Լիբանանին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակովՄկրտչյանի առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի ժառանգության կարևոր մասն են կազմումՍլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանըՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունըԳլխավոր դատախազություն. Ընտրությունների և նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ 423 հաղորդում է ստացվել«Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականՔարոզարշավին ուսուցիչների մասնակցության սակավաթիվ դեպքերին տրվել է օպերատիվ արձագանք. ՔՊ-ական (տեսանյութ)

Բարերաները հետայսու կազմելու են Մատենադարանի տեղեկատվական քաղաքականության առանցքը. Խզմալյան

Մատենադարանի թանգարանի ընծայաբերման սրահում տեղի ունեցավ «Նվիրական անուններ. Մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության բացման արարողությունը, որի ընթացքում ներկայացվեցին տարբեր տարիների Մատենադարանի խոշոր նվիրատուների ընծայաբերած ձեռագրերի, արխիվային նյութերի և հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիսավոր ելույթում Մատենադարանի տնօերն Արա Խզմալյանը նշեց, որ միջոցառումն ուներ առանձնահատուկ խորհուրդ։ 65 տարի առաջ նույն օրը Մատենադարանը ստացավ գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակ, ինչի շնորհիվ պետականորեն ու մասնագիտորեն ամրագրվեցին Մատենադարանի գործունեության հիմնական ուղղությունները, որոնք անփոփոխ են մինչ օրս։

«Դրանք են ձեռագրական ժառանգության կոնսերվացումն ու վերականգնումը, մանրաժապավենների ստեղծումը, ձեռագրերի գիտական նկարագրությունն ու ցուցակագրումը, հրատարակչական, թարգմանական ու լայն իմաստով նաև հանրահռչակման աշխատանքները։ Այստեղ գործադրվեցին հայագիտության դասական սկզբունքները, այնուհետև նորոգվեցին՝ ըստ ժամանակի գիտական հրամայականի»,-նշեց Խզմալյանը։

Նրա դիտարկմամբ՝ հայ մարդու հավաքչականությունը բոլոր ժամանակներում եղել է առաքելություն, և Մատենադարանը հենց այդ բնազդի խորհրդանիշն է, քանի որ ձեռագրերի հետևում մարդկային ճակատագրեր են ու բարոյական սխրանքի պատմություններ։ Խզմալյանը երախտիքի խոսք ուղղեց բոլոր ազգանվեր անձանց, ովքեր տարբեր տարիներին իրենց անգնահատելի նվիրաբերություններով հարստացրել են Մատենադարանի հավաքածուն, համալրել նրա մեծարժեք պահոցը։

«Ձեռագրերը ներծծված են ոչ միայն աստվածաշունչ խոսքով ու աղոթքով, այլև մարդկային ապրումներով ու կենսագրությամբ, որ մատյաններին հաղորդում են թրթիռն ու էներգետիկ լիցքը, ինչին ծանոթ են ձեռագրերի հետ գործ ունեցող մարդիկ, վերականգնող մասնագետները։ Մատենադարանի ձեռագիր հավաքածուն արտացոլումն է մեր հավաքական պատմության, որի հետքերն առկա են ֆիզիկական որոշակիությամբ։ Մատենադարան մուտք գործած ամեն մի ձեռագիր հերթական վավերացումն է մեր նախնիների սխրանքի, երաշխիքը հավաքական հիշողության։ Ձեռագրերի նվիրաբերումը տարիների հետ վերաճել է հայության գոյահաստատման յուրահատուկ ակտի, դարձել hայրենիքի և սփյուռքի միասնականության հենք ու գրավական»,- ասաց տնօրենը։

Խզմալյանը տեղեկացրեց, որ բարերաները հետայսու կազմելու են Մատենադարանի տեղեկատվական քաղաքականության առանցքը և առաջիկայում շատ են լինելու անդրադարձները նվիրական անուններին։ Մատենադարանն այս տարի նախատեսում է հատուկ ցուցադրություն, որտեղ կներկայացվեն վերջին մեկ տարվա արժեքավոր ձեռագրական համալրումները։ Տնօրենի պնդմամբ՝ Մատենադարան մուտք գործած յուրաքանչյուր ձեռագիր հայտնվում է պրոֆեսիոնալ խնամքի և հոգածության հավիտենական դաշտում։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ բարերար Վահե Բադալյանի կողմից Մատենադարանին մեծարժեք ձեռագրի ընծայաբերման հանդիսավոր արարողությունը։ Առաջին անգամ նվիրատուի համար սահմանվել էր «Մատենադարանի բարերար» ոսկե մեդալը, և քանի որ Վահե Բադալյանը գտնվում էր գործուղման մեջ, ուստի Հովհաննես Երեցի ընդօրինակած ավետարանը, որը գրվել է 1454 թվականին Բաղեշի Մզուք գյուղում, Մատենադարանին ընծայեց բարերարի որդին՝ հայտնելով, որ Բադալյանների ընտանիքն այդ արժեքավոր ավետարանը ձեռք էր բերել մասնավոր աճուրդում։ Նա հավելեց, որ Բադալյանների համար մեծ պատիվ է Մատենադարանի հավաքածուի համալրման գործում ներդրում ունենալը, իսկ ոսկե մեդալն ու հատուկ պատվոգիրը խիստ պարտավորեցնող են։

Միջոցառմանը ներկա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Մատենադարանի հավաքածուի համալրումը վկայում է շարունակական քաղաքականության մասին։

«Դա ունի մի նպատակ, որպեսզի Մատենադարանը՝ որպես մեր ձեռագրերի պահոց և հետազոտական ուսումնասիրությունների ու ձեռագրերի վերականգնման կարևոր կենտրոն, շարունակի ամբողջ թափով աշխատել ու իրականացնել իր բոլոր գործառույթները հետագա զարգացման առումով։ Կարելի էր կարծել, որ առանց այդ էլ մեր Մատենադարանն ամենահարուստ ձեռագրապահոցն ունի և բազմաթիվ են այն ուսումնասիրությունները, որոնք արդեն իսկ եղած ֆոնդով կարելի է անել, բայց սրանով չի սահմանափակվում Մատենադարանի շատ կարևոր գործառույթը, քանի որ այն համախմբող, առաջ տանող և այդ իմաստով նաև հայագիտությունը զարգացնող կենտրոն է։ Այս քաղաքականությունը ևս մեկ վկայություն է այդ մասին»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ պետությունը Մատենադարանի կողքին է և հիշեցրեց, որ նախորդ տարեվերջին պետության աջակցությամբ ևս մեկ մեծարժեք ավետարան հանձնվեց Մատենադարանին։

«Ամենից առաջ կարևորում եմ այս կառույցի նախաձեռնողականությունը, որովհետև այնպես չէ, որ մատյանները կամ նրանց վերաբերյալ առանձին տեղեկությունները նոր են հայտնի դառնում, բայց այն, որ տվյալ ուղղությամբ զգալի ջանքեր են ներդրվում, նշանակում է, որ առաջին հերթին ուշադրություն կա Մատենադարանի կողմից, որի նախաձեռնողականությունը համախմբում է մյուսներին, կառավարությանը, մասնավոր անհատներին, ովքեր կարևորում են այս աշխատանքն ու դրան մասնակից դառնալը։ Այդ իմաստով մենք գնում ենք ճիշտ ճանապարհով։ Մատենադարանի 65-ամյակի մասին խոսելով՝ տեսնում ենք, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

Նշենք, որ այս հանդիսավոր ու նշանակալի իրադարձությամբ մեկնարկում է Մատենադարանի՝ որպես Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: