Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Բալիստիկ հրթիռային հարված Կիևին․ վնասվել են բենզալցակայաններ և բնակելի տներ, աճում է տուժածների թիվը Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունը

Դատախազությունը մարդկանց խայտառակում է իր պաշտոնական կայքով, սակայն նրանցից ներողություն է հայցում Խաչատուր Սուքիասյանի աշխատող «փեսա Հարութով». 168.am

168.am-ը գրում է․ «2018թ. հեղաշրջումից հետո Նիկոլ Փաշինյանի հրահանգով սկսեցին հարուցվել բազմաթիվ քրեական գործեր, նախաձեռնվեցին ձերբակալություններ ու կալանավորումներ, որոնց նպատակը նախկին իշխանության օրոք որոշակի պաշտոններ զբաղեցրած անձանց, նրանց հետ առնչվող անձանց ու իրենց քիմքին հաճո որոշումներ չկայացնողների վարկաբեկումն էր ու մեկուսացումը, բնականաբար՝ հեղափոխության ժանրին համահունչ PR-կանոններով՝ հասարակության աչքին «անարդարության դեմ պայքարողի» կերպար ձևավորելու, շոուներ սարքելու նպատակով:

Այդ քրեական գործերը հարուցվում էին մեծ աղմուկով, տարածվում իրավապահ համակարգի կայքերով ու սոցցանցային էջերով: Առավել ակտիվությամբ դրանց անդրադառնում էր ՀՀ Գլխավոր դատախազությունը, որը նույն գործի մասին հաղորդագրություն տալիս էր մի քանի անգամ՝ վարույթը հարուցելիս, նախաքննությունն ավարտելիս, դատարան մտնելիս, եթե արանքում էլի առիթ չէր հորինվում:

Եվ եթե, օրինակ, դատավոր Բորիս Բախշիյանի առնչությամբ հարուցված քրեական վարույթն աղմկահարույց էր ու շատ քննարկված, և երևի թե հիմնավորված էր դրա մասին լրացուցիչ հաղորդագրություն տարածելը, ապա Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ Հրայր Թովմասյանի վարորդի՝ Արտակ Հովհաննսյանի գործի դեպքում Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել դեռևս ուժի մեջ չմտած դատավճռի մասին, և այդ հաղորդագրությունը տարածվել է զուտ Հրայր Թովմասյանի անունը ևս մեկ անգամ ենթադրյալ իրավախախտման համատեքստում տալու համար:

Նշված երկու անձինք՝ թե՛ Բորիս Բախշիյանը, թե՛ Արտակ Հովհաննիսյանը, վերջնական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել են անմեղ, արդարացվել են, և Քրեական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն պիտի հայցեր նշված անձանցից: Սակայն այդ ներողությունը չկար ու չկար՝ ո՛չ Դատախազության կայքում, և ո՛չ էլ սոցցանցային էջում: 

168.am-ը գրավոր հարցում ուղարկեց ՀՀ դատախազություն՝ ցանկանալով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝

1. Ինչո՞ւ Գլխավոր դատախազության կայքում տեղադրված չեն այդ ներողությունները:

2. Ինչո՞ւ ներողություն չի խնդրում քրեական հետապնդում հարուցած մարմինը: Եթե խնդրել է, որտե՞ղ են դրանք հրապարակված:

3. Եթե որևէ կայքում դրանք հրապարակված են, խնդրում եմ տեղեկացնել՝ ի՞նչ հիմունքներով: Կա՞ արդյոք պայմանագիր տվյալ լրատվամիջոցի հետ, ինչպե՞ս է ընտրվել լրատվամիջոցը, ֆինանսական ի՞նչ հարաբերություններ են դրված դրա հիմքում: Որքա՞ն ժամանակ է պահպանվելու տվյալ կայքում այդ ներողությունը:

Գլխավոր դատախազությունից, ինչպես սովորաբար, ստացանք բավականին «խոսուն» պատասխան:

 

«Վերլուծությունը հստակ վկայում է այն մասին, որ հրապարակային ներողություն հայցելու եղանակի ընտրությունը օրենսդիրը թողել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը, և առկա չէ որևէ պահանջ առ այն, որ հրապարակային ներողության հայցումը պետք է իրականացվի քրեական հետապնդում հարուցած մարմնի պաշտոնական կայքի միջոցով»,- գրված էր Դատախազությունից մեզ հասցեագրված պատասխանում: Հավելել էին նաև, որ Դատախազությունը պատշաճ կատարում է Քրեական դատավարության օրենսգրքի վերոնշյալ իրավական նորմի պահանջը:

Մեր մյուս հարցերին չէին պատասխանել, սակայն դատախազության պատասխանից ակնհայտ էր, որ այդ ներողությունն ինչ-որ տեղ հրապարակված է, ու քանի որ մասնավորապես Բորիս Բախշիյանի պաշտպան Արսեն Սարդարյանն էլ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Դատախազությունն իր պաշտպանյալից ներողություն է խնդրել, սկսեցինք պեղել այդ «ներողությունը»: Ու գտանք…

Պարզվեց՝ Դատախազությունն իր ներողությունները հայցում է մեզ ու վստահաբար լրատվական դաշտի համար ոչինչ չասող ինչ-որ mediaroom  կայքում:

Ընդ որում թե՛ Բորիս Բախշիյանի և թե՛ Արտակ Հովհաննիսյանի դեպքում Դատախազությունն իր հայցած ներողությունը հրապարակել էր հունվարի 3-ին՝ ամանորյա տոների օրերին, երբ ակնհայտորեն շատ քիչ քանակությամբ մարդիկ կարող էին այն տեսնել, ինչը որևէ կերպ չէր կարող բավարարել անձի ռեաբիլիտացիայի իրավունքին, որն ի դեպ օրենսդրության պահանջն է: Եվ երբ նույն օրենքը քեզնից չի պահանջում անձին մեղսագրվող արարքի մասին հաղորդագրությունը նույնպես պաշտոնական կայքով հրապարակել, իսկ դու դա անում ես, սակայն նույն կերպ չես վարվում ներողության տեքստը հրապարակելու ժամանակ, դու ակնհատ միտում ունես ներողություն հայցելու պատրանք ստեղծել: Բացի դրանից, պաշտոնական կայքում հրապարակվածը չի կարող հանվել, իսկ որևէ կայքում հրապարակված տեքստը ցանկացած ժամանակ կարող է հեռացվել կայքից:

Ինչևէ, 168.am-ը փորձեց հասկանալ՝ ի՞նչ կայք է, այնուամենայնիվ, Mediaroom.am-ը: Առաջինը, ինչը գրավեց մեր ուշադրությունը, այն էր, որ կայքի գլխամասային հատվածում, որտեղ սովորաբար հրապարակվում են կայքի համար հույժ կարևոր նյութերի մասին նշումները, տեղ էր գտել իշխանական հայտնի կեղծ օգտատեր, մշտապես քարոզչական ստահոդ-կեղծ լուրեր տարածող Ռեգինա Պրազյանի սոցցանցային գրառումն այն մասին, թե իբր  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի սկզբին պատրաստվում է հեղաշրջում իրականացնել:

Ինչպես տեսնում եք՝ արդեն մարտի 2-ն է, և չկա այդ հեղաշրջում կոչվածը:

Կարճատև լրագրողական հետաքննությունը հետաքրքիր հանգամանք բացահայտեց: Կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակված հեռախոսահամարը համապատասխան ծրագրով նույնականացնելուց հետո պարզվեց, որ այն պատկանում է «փեսա Հարութին»:

 

Թե ում փեսան էր Հարութը, մեզ հետաքրքիր չէր, առավել հետաքրքիր էր՝ ով էր Հարութը: Եվ քանի որ կայքի լրատվական քաղաքականությունը շատ նման էր իշխանական քարոզչամեքենաների դասական ձեռագրին, փեսա Հարութին սկսեցինք փնտրել նրանց մեջ ու պարզեցինք, որ Հարութն Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվան հետ առնչվող araratnews.am կայքի գլխավոր խմբագիր Հարություն Մկրտչյանն է, որի ֆեյսբուքյան էջում նշված է, որ վերջինս նաև mediaroom.am կայքի գլխավոր խմբագիրն է»:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։