Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Բալիստիկ հրթիռային հարված Կիևին․ վնասվել են բենզալցակայաններ և բնակելի տներ, աճում է տուժածների թիվը Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունը

«Մինչ մենք ռուսամետ-եվրոպամետ ենք խաղում, Ադրբեջանը խորացնում է իր գործընկերային հարաբերությունները ԵՄ-ի հետ». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մինչ մենք ռուսամետ-եվրոպամետ ենք խաղում, Ադրբեջանը խորացնում է իր գործընկերային հարաբերությունները ԵՄ-ի հետ։

Եթե մի կողմից Եվրոպական Խորհրդարանը ոչինչ չպարտադրող բանաձև է ընդունում՝ քննադատելով Ադրբեջանին, մյուս կողմից՝ էներգետիկ հարցերով ԵՄ հանձնակատար Քադրի Սիմսոնը ուղևորվում է Բաքու, նստում բռնապետ Ալիևի կողքին ու հայտարարում․ «Այսօր Հարավային գազային միջանցքից դեպի Եվրոպա գազի հոսքերը 46%-ով ավելի են, քան 2021 թվականին։ 2023 թվականին ԵՄ-ն Ադրբեջանից ստացել է գրեթե 11 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարումներ։

Եվ ահա ավելի ու ավելի մեծ թվով ԵՄ անդամ երկրներ և ընդլայնվող երկրներ շահագրգռված են Ադրբեջանից գազ ստանալու հարցում։ Ինչպես ասացի անցյալ տարի, դուք դառնում եք համաեվրոպական մատակարար։

Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանից գազատարը կարևոր դեր կխաղա եվրոպական էներգետիկ համակարգում մեր էներգետիկ անցման ընթացքում։ Բախվելով ռուսական բռնության աճին և մեր դռների մոտ շարունակվող չարդարացված պատերազմին, ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Եվրոպայի համար Ռուսաստանի հետ էներգետիկ հարաբերություններում սովորական բիզնեսի վերադարձ չի լինի: Այդ տարածքն այժմ լրացվում է այլ վստահելի և վստահելի էներգետիկ գործընկերների կողմից: Եվ հենց դա էլ մենք գտանք Ադրբեջանում»։

Այսինքն՝ իրենք իբրև ՌԴ-ից գազ չեն գնում, քանի որ պատերազմ են նախաձեռնել ու ժողովրդավար չեն, բայց Ադրբեջանից, որը արել է նույն բաները, նաև բռնի տեղահանություն ու էթնիկ զտում իրականացրել, հաճույքով գնում են։ Այստեղ ունիկալն այն է, որ իրականում իրենք գնում են հենց ռուսական գազ, քանի որ Ադրբեջանը չունի նման պաշարներ, դրա համար էլ բոլորը ուրախ են այս գործարքի առթիվ։ Եվրոպան ունի իրական շահեր Ադրբեջանի հետ, իրենց հետաքրքիր չի ոչ մարդու իրավունքի թեման, ոչ այլ բան, բայց դա բնական է ու ոչ զարմանալի։

Անբնականն այն է, որ մեր հանրության մեջ շարունակում են կեղծ ու անպետք դիսկուրսներ ծավալվել՝ ՌԴ-ի ու Արևմուտքի մասին։ Սովորաբար դաշակցում են շահերի համար ու դրանց շուրջ, ՀՀ իշխանությունները չունեն ձևակերպված շահեր, չունեն օրակարգ, չկա բովանդակային աշխատանք, իսկ այդ պարագայում՝ դու շատ ավելի խոցելի ու վատ վիճակում ես, միակ զբաղվումքդ էլ մնում է ռուսամետ-եվրոպամետ անիմաստ խաղերով հանրությանը զբաղված պահելը»: