Կրեմլը պատասխանել է Պուտինի և Փաշինյանի հնարավոր շփումների մասին հարցին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում դեռևս նախատեսված չեն շփումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. գրում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
«Ոչ, այս պահին գրաֆիկում ամենաբարձր մակարդակով շփումներ չկան, բայց ըստ անհրաժեշտության, իհարկե, կարող են լինել, հեռախոսազրույցները կարող են բավականին արագ կազմակերպվել»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում: