Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Բալիստիկ հրթիռային հարված Կիևին․ վնասվել են բենզալցակայաններ և բնակելի տներ, աճում է տուժածների թիվը Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունը

Ոսկեպարից տղերքին բերման են ենթարկել, ասել են՝ էլ չմտնեք, մեր հողը չի. «Հրապարակ»

Երեկ գիշեր Տավուշի մարզի Վերին Ոսկեպար համայնքից Նոյեմբերյանի ոստիկանություն են բերման ենթարկվել «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանը եւ Հենրիկ Մկրտչյանը։ Մինչ այդ իրավապահները տղերքին ժամանակ են տվել՝ լքել Ոսկեպարը, ասել են՝  Ոսկեպարում գտնվելն անօրինական է։

«Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտել է՝ վստահ է, որ այդ տարածքներն իշխանությունները հանձնում են Ադրբեջանին, քանի որ Փաշինյանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչում է նաեւ Նոյեմբերյանի այդ գյուղերը։ 

«Բնականաբար իշխանությունները պիտի հրահանգեն իրավապահներին՝ արգելել մեր գործունեությունը Ոսկեպարում։ Ոստիկանության բաժանմունքում տղերքին ասել են՝ բաց կթողնենք մի պայմանով, որ Ոսկեպար այլեւս չեք գնա։ Իրավական հիմք չկա այստեղ, ուղղակի փորձել են վախեցնել, տեսել են վախեցնելով ոչնչի չեն հասնի, տղերքին բաց են թողել։ Պարզ է, որ սա քաղաքական հրահանգ է Երեւանից՝ Բաքվի հետ համաձայնեցված»,-ասել է նա։

Անդրադառնալով իրենց գործունեությանը՝ Տեր-Աբրահամյանն ասել է, որ 2023թ․-ի գարնանից  Նոյեմբերյանի համայնքապետարանի եւ «Մարտական եղբայրության» միջեւ համագործակցության հուշագիր է կնքվել, որի համաձայն մարզումներ են իրականացնում տեղի համայնքների բնակիչների համար։ Այն պահից, երբ ադրբեջանական քարոզչամեքենան լուրերով հաղորդել է, թե Ոսկեպարում Հայաստանի զինված ուժերը իբրև դիվերսիոն խմբեր են հավաքում, Տեր-Աբրահամյանի խոսքով՝  իրենց գործունեության համար լուրջ խոչընդոտներ են ստեղծվում։ 

«Ես վստահ եմ, որ մեր նկատմամբ այս խոչընդոտները քաղաքական որոշման արդյունք է։ Մենք 2023թ․-ից ենք Ոսկեպարում, Նոյմբերյանի համայնքապետարանի հետ շատ լավ աշխատել ենք։ Պարզապես այդ տարածքներն անկլանվերի անվան տակ հանձնելու մտադրություն ունեն, այդ է պատճառը, որ փորձում են կանխել մեր աշխատանքը»,-հավելել է նա։

Ավելի վաղ «Մարտական եղբայրությունը» հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ մարտի 3-ին, Ավետիս Ավետիսյանն ու Հենրիկ Մկրտչյանը մուտք են գործել Վերին Ոսկեպարի տարածք, որտեղ նրանց արդեն սպասելուց են եղել ոստիկանության ներկայացուցիչները: Վերջիններս ասել են, որ տարածք մուտք գործելու իրավունք չկա: Դրանից հետո տեղ է հասել նաև Նոյեմբերյանի ոստիկանության պետի տեղակալը, որը նույնպես պնդել է, որ տղաները պետք է լքեն տարածքը, քանի որ այդտեղ գտնվելն անօրինական է, որից հետո երկուսին ուղեկցել են ոստիկանության բաժանմունք՝ հիմնավորելու համար ոստիկանության պահանջը: 

«Պարզ է, որ տեղի ունեցողն ունի հստակ քաղաքական իմաստ, և նախաձեռնությունն իրականում գալիս է ոչ թե Նոյեմբերյանի ոստիկանությունից, այլ ՀՀ ղեկավարությունից: Մեր խնդիրն ու հարցը հենց ՀՀ ղեկավարության հետ է՝ ո՞ր օրենքով կամ ինչպիսի՞ իրավական հիմքով է արգելված ՀՀ քաղաքացիների կամ հատկապես Մարտական եղբայրության անդամներին  մուտքը Վերին Ոսկեպարի տարածք»,- գրված էր հայտարարության մեջ։

ՀՀ ՆԳՆ լրատվականից փորձել են պարզաբանում ստանալ Վերին Ոսկեպարում տեղի ունեցածի վերաբերյալ։ Կառույցի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասել է, որ Ավետիս Ավետիսյանը եւ Հենրիկ Մկրտչյանին բաժին են հրավիրել իրենց մոտ եղած զենքի օրինականությունը ճշտելու համար։ Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ոստիկանները նրանց ասել, որ Ոսկեպարում գտնվելն անօրինական է, քանի որ այն հայկական տարածք չէ, Սարգսյանն ասել է․ «Հերքում եմ, ոստիկանները նման բան չեն ասել»։ 

ՆԳՆ-ի պատասխանից հետո նորից կապվել են Տեր-Աբրահամյանի հետ։ Նա նշել է, որ զենքը ստուգելու պատրվակով տղերքին բաժին տանելը ուղղակի անհեթեթ է, քանի որ Նոյեմբերյանի համայնքապետարանի հետ կնքված համագործակցության հուշագրի համաձայն Վերին Ոսկեպարում «Մարտական եղբայրության» եւ «Ազատազենի» կողմից համատեղ կառուցված կրակային պարապմունքների տարածքում նաեւ զենքից օգտվելու կանոններն են սովորեցում։