Մենք մեր գործն ենք անում, ժողովուրդն էլ պետք է խելոք ու համախմբված լինի․ ԵԿՄ նախագահ
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ժամանակ կարողացել ենք ազատգրենք մեր հայրենիքի որոշ մասը, որը մեր հակառակորդի ձեռքին էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ով Սպարապետի ծննդյան 65-ամյակին եկել էր Եռաբլուր՝ իր հարգանքի տուքը մատուցելու նրա հիշատակին։
ԵԿՄ նախագահը նշեց, որ կառույցը, որն այսօր ինքը ղեկավարում է, լծված է իր առաքելությանն ու պահպանում է երկրի պետական սահմանները։
«Մենք մեր գործն ենք անում։ Այսինքն՝ այն, ինչ սկսել է Սպարապետը, մենք շարունակում ենք»,- ասաց Սասուն Միքայելյանը։
Իր խոսքն ուղղելով ժողովրդին՝ ԵԿՄ նախագահը հորդորեց խելոք ու համախմբված լինել՝ այսօրվա ներքին ու արտաքին ծանր քաղաքական վիճակում, երբ խոշոր տերությունների վերադասավորումներ են տեղի ունենում, որ ավելի մեծ դժվարությունների չհանդիպենք։
Ինչ վերաբերվում է թշնամու կրակոցներին, ապա, ըստ ԵԿՄ նախագահի, դա սահմանապահի գործն է։