Ասել են, բայց պատժե՞լ են․ ինքն իմ հետ եկել ա․ Սասուն Միքայելյանը՝ Մեծ Հանդի միջադեպի մասին
Ասում են՝ ո՞ւր էր Երկրապահը․ մենք գնացինք տեսանք՝ ուր էր, մեծ թվաքանակով կանգնած էր սահմանով։ Այս մասին լրագրողների հետ հարցազրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Մեծ Հանդի տարածքում տեղի ունեցած միջադեպին։
«Կրակոց լինում է՝ մենք էլ պատասխանում ենք»,- ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, թե ՊՆ-ի հայտարարությունը կարծես հարված լիներ ԵԿՄ-ին, քանի որ «սպառնացել» էին պատժել կրակողին, Սասուն Միքայելյանն արձագանքեց․ «Երբ որ ասում եմ՝ խելոք եղեք, ա'յ սա նկատի ունեմ։ Դա արտաքին քաղաքականության համար էր։ Ասել են, բայց պատժե՞լ են էդ տղային։ Ինքը իմ հետ եկել ա։ Ասում եմ՝ պետք է համախմբված լինենք»,- ասաց Սասուն Միքայելյանը՝ հորդորելով չմտահոգվել երկրապահների համար․ «Մենք միշտ այնտեղ կանգնած ենք, մի անհանգստացեք»։